«Ժայռապատկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 5.
 
== Ընդհանուր տեղեկություններ ժայռապատկերների մասին ==
Ժայռապատկերն անվանում են նաև իծագիր կամ պետրոգլիֆ (հունարեն է՝ կազմված «քար» և «փորագրել» կամ «քանդակել» բառերից): Ժայռապատկերներ հայտնաբերվել են բազմաթիվ երկրներում: Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու [[հարթաքանդակներ]]: Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, [[Աֆրիկա]]յի, Սկանդինավյան թերակղզու, [[Ուրալ]]ի, [[Հայաստան]]ի, [[Վրաստան]]ի, [[Միջին Ասիա]]յի ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանիների՝ բիզոն, արջ, մամոնտ, ձի և այլն, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ տեսարաններ: Հայկական լեռնաշխարհում ([[Արագած]], [[Գեղամա լեռներ]], Սյունիքի Ուղտասարի լանջեր) հայտնաբերվել են [[մ. թ. ա. 7]]-[[Մ. թ. ա. 2-րդ դար|2]]-րդ հազարամյակների բազմաթիվ ժայռապատկերներ: Քարերին ու ժայռերին բնիկ ցեղերի թողած հարուստ ու բազմազան պատկերներով, զանազան տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների հորինվածքներով առատ ժայռապատկերները հարուստ նյութ են պարունակում տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, երկրի հնաբնակների կենցաղի, պաշտամունքի, [[սովորույթներ]]ի, արվեստի մասին և ունեն կարևոր նշանակություն`նշանակություն՝ որպես պատմական սկզբնաղբյուրներ: Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն: Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախամարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ:
 
== Հայտնի ժայռապատկերներ ==