«Ձայնավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ձայնավորներ''', վանկարար հատկություն ունեցող հնչյուններ, ամբողջապես կազմված են երաժշտական...»:
(Տարբերություն չկա)

11:16, 7 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Ձայնավորներ, վանկարար հատկություն ունեցող հնչյուններ, ամբողջապես կազմված են երաժշտական ձայնից, որոն ունեն նաև արտասանական առանձնահատկություններ (օդի թույլ հոսանք, առանց արգելքի արտաբերություն, լարվածության չտեղայնացում). այս հատկություններով նրանք տարբերվում են բաղաձայններից:

Դասակարգումը

Ձայնավորները միմյանցից տարբերվում են արտասանական խոռոչում եղած շարժուն օրգանների (լեզու, շրթունքներ, փափուկ քիմք) գրաված դիրքով, արձագանքարանի ձևով, չափսով, ձայնի այլևայլ հատկություններով: Այսպես` ըստ և նրա տարբեր մասերի դիրքի զանազանում են առաջնային շարքի, միջին շարքի, ետին շարքի ձայնավորներ, ապա և` ստորին բարձրացման, միջին բարձրացման, վերին բարձրացման ձայնավորներ: