«Որդունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → , → (3), → (17) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Որդունիներ''', նախարարական տոհմ Հին Հայաստանում։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] բերած ավանդության, սերել են Հայկ նահապետի Մանավազ որդուց։ [[Փավստոս Բյուզանդ]]ը Որդունիներին համարել է մեծ նախարարներ, գավառների ու աշխարհների տերեր։ Նրանց տոհմական կալվածը եղել է [[Այրարատ]] նահանգի Բասեն գավառը, իշխանանիստ կենտրոնը՝ Բասենի Որդու գյուղը։ Հայոց [[Վաղարշակ]] թագավորը գահակալության սկզբում վերահաստատել է Որդունիների ժառանգական իրավունքը հիշյալ կալվածի վրա և տոհմը կոչել նահապետություն։ Որդունիները Հայոց զորաբանակին տրամադրել են 700 զորական։ [[Խոսրով Գ]] Կոտակի թագավորության ժամանակ արյունահեղ կռիվներ են սկսվել Որդունիների, [[Բզնունիներ]]ի և [[Մանավազյաններ]]ի միջև, որոնք չեն դադարել անգամ թագավորի միջամտությամբ։ Թագավորը, հարկադրված, Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանին հրամայել է ոչնչացնել նրանց, որի հետևանքով այդ տոհմերը դադարել են գոյություն ունենալուց։ Որդունիների տիրույթները դարձել են Բասենի եպիսկոպոսի սեփականություն։
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]