«Աշխատանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 5.
Ժամանակի ընթացքում առանձնացել են աշխատանքի մտավոր և ֆիզիկական ոլորտներ: [[Տեխնիկական առաջընթաց]]ը, աշխատատար և առողջության համար վնասակար աշխատանքների մեքենայացումն ու ավտոմատացումը նպաստում են աշխատանքի պայմանների բարելավմանը, մասնագիտական վնասակարությունների ազդեցության փոքրացմանը, [[մասնագիտական հիվանդություններ]]ի և արտադրական վնասվածքների նվազմանը: Սակայն ֆիզիկական աշխատանքի կտրուկ նվազումը կարող է բացասաբար ազդել [[առողջություն|մարդու առողջության]] վրա:
== Տնտեսագիտություն ==
[[Պատկեր:Ilia Efimovich Repin (1844-1930) - Volga Boatmen (1870-1873).jpg|mini|Ծանր աշխատանք, [[Իլյա Ռեպին|Իլյա Ռեպին]], Բուռլակները Վոլգայում, 1870–1873]]
Որպես տնտեսական կատեգորիա, աշխատանքն իրենից ներկայացնում է [[արտադրություն|արտադրության]] գործոններից մեկը։
 
== Պատմական մատերիալիզմ ==
Պատմական [[մատերիալիզմ]]ի մեջ աշխատանքը դիտարկվում է որպես [[մարդ]]ու [[կյանք]]ի հիմնարար մեթոդ, ինչպես մարդու` աշխարհի նկատմամաբ վերաբերմունքի բոլոր ձևերի բազմազանության մի «բջիջ»։ Նպատակաուղղված աշխատանքի գործընթացում մարդը որպես աշխատանքի սուբյեկտ` իր կողմից ստեղծված աշխատանքի գործիքների օգնությամբ վերափոխում է աշխատանքի առարկան` իրեն անհրաժեշտ արտադրանքի։ Աշխատանքի առարկան պայմանավորված է առարկայի յուրահատկությունից, գործիքների զարգացման աստիճանից, դրա իրագործման եղանակից ու նպատակից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աշխատանք» էջից