«Մելքոն Քեպապչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
== Ստեղծագործություններ ==
 
Քեպապչյանի արվեստում ակնառու տեղ է գրավում [[Մեծ եղեռն]]ի թեման։ Մեզ հայտնի առաջին աշխատանքներից է «Ողջ մնացողներուն մղձավանջը» նկարը, որը ներկայացնում է ծխի, բոցերի, խավարի ու ավերի մեջ գտնվող Հայաստանը։ Համազգային ողբերգությունը թեմա է դարձել նաև «Խավարից լույսը», «Ավերակներու բուն», «Հայ մայրերու սուգը», «Հայ անթաղ նահատակներու հիշատակարան» և այլ ստեղծագործությունների համար։ Հատկապես ազդեցիկ է այդ շարքի վերջին նկարը։ Կոստանդնուպոլիսի մզկիթների ու մինարեթների չարագուշակ ուրվապատ կերի վերևում, արնաներկ հորիզոնում պատկերված են բազմահազար անմեղ զոհերի անհայտ, անանուն, գոյություն չունեցող, խոնարհված խաչ-տապանաքարերը, որոնց կենտրոնում վառվում է նրանց հիշատակը հավերժակոչող անշեջ կրակը։ Դա արվեստագետի կանգնեցրած հուշարձանն է իր ժողովրդի նահատակների հիշատակին, անչափ պարզ, հնչեղ և կոթողային։ Արևմտահայության աղետն իր կնիքն է դրել Քեպապչյանի ողջ ստեղծագործության վրա («Ունայնություն ունայնությանդ», «Թախծոտ գիշեր», «Մղձավանջ», «Գթություն», «Մենություն», «Մահերդ», «Վիշտը», «ճակատագրիս ընթացքը», «Հացի կոիվ» և այլն)։ Հայրենիքի կորստյան թեման արտահայտվել է անսահման կարոտով տոգորված «Ծննդավայրս, հրաժեշտի տարին» պատկերում և Թորոս Ազատյանի «Քառասնյակը» հատորի նկարազարդումներում։ 1930–ական թվականներին Քեպապչյանը ձևավորել է Փարիզում լույս տեսնող «Նահատակ գրագետներու բարեկամներ» մատենաշարի հատորները, որոնք մեծ ճանաչում են բերել արվեստագետին, և պատկերազարդել «Ձոն Հաճընի հերոսամարտի տասնամյակի» հուշահատորը։ Կարոտախտով տառապող արվեստագետի զգացմունքների դրսևորումն է «Հայրենաբաղձություն» պատկերը։ Հայրենի եզերքի անսահման կարոտն ու վերադարձի բաղձանքն են, որ ուժ են տվել վաթսունամյա նկարչին թողնել օտար ափերը և հայրենադարձվել։
 
*«Հայ մայրերի սուգը»
*«Գաղթականներ»