«Սարգիս Հովհաննիսյան (ֆուտբոլիստ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
 
=== Ակումբային===
Երևանի մարզադպրոցի սան է։ Սկսել է խաղալ որպես [[Հարձակվող (ֆուտբոլ)|հարձակվող]], մարզվել է Սեյրան Գալստյանի մոտ, այնուհետև խաղացել է ձախ [[Կիսապաշտպան (ֆուտբոլ)|կիսապաշտպան]]ի դիրքում։ [[Արարատ (ֆուտբոլային ակումբ, Երևան)|Արարատ]]ի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է [[1987]] թվականին։ Մինչ [[ԽՍՀՄ]]-ի փլուզումը ակումբի կազմում անցկացրել է 89 խաղ, խփել՝ 9 գոլ։ [[1992]] թվականին տեղափոխվել է Մոսկվայի Դինամո, որը մարզում էր Վալերի Գազաևը, սակայն վնասվածքի պատճառով կորցրել է տեղը թիմի կազմում և ստիպված է եղել 1994 թվականի գարնանը Կոնստանտին Բասկովի թիմը գլխավորելու ժամանակ լքել է ակումբը և տեղափոխվել Մոսկվայի Լոկոմոտիվ Յուրի Սյոմինի գլխավորությամբ, որտեղ դարձել է թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Նա մնացել է թիմում մինչև [[1999]] թվականը, հաջորդ մրցաշրջանը անցկացրել է Լոկոմոտիվի երկրորդ թիմում, որը հանդես էր գալիս II Լիգայում, կարիերան ավարտել է [[2001]] թվականին Ռուբինի կազմում։
 
=== Հավաքականներ ===
Խաղացել է [[Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական|Հայաստանի երիտասարդական հավաքական]]ում։ [[1990]] թվականին մասնակցել է ոչ պաշտոնական խաղի ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում [[Իսրայելի ֆուտբոլի ազգային հավաքական|Իսրայել]]ի դեմ խաղում։ 1994-1999 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 16 խաղ որպես թիմի ավագ։