«Որմնաբլոկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Որմնաբլոկ''', [[շենք]]ի կառուցվածքային տարր։ Տարբերում են ծավալային , հատային և խոշորաչափ բլոկներ։ Հատային բլոկները լինում են [[խեցեղեն]] (թրծած [[կավ]]ից), չթրծած և բնական։ Խեցեղեն բլոկներ են հոծ և սնամեջ [[աղյուս]]ները։ Չթրծած բլոկներ են սիլիկատային աղյուսը, խարամաբետոնե ու սովորական բետոնից քարերը։ Բետոնի քարերը պատրաստում են հիդրավլիկական կապակցանյութերի (պորտլանդցեմենտ, խարամապորտլանդցեմենտ, պոգոլանային ցեմենտ) և ծակոտկեն կամ խտացած հանքային լիցքերի ([[խարամ]], [[կերամզիտ]], [[պեմզա]], [[տուֆ]]) խառնուրդից՝ թրթռումով կամ թրթռամամլումով՝ հետագա ջերմախոնավային մշակմամբ։ Հատային որմնաբլոկը պատրաստում են [[ապարներ]]ից՝ [[կրաքար]]ից ([[խեցեքար]], [[տրավերտին]]), [[բազալտ]]ից (հիմքերի համար), [[գրանիտ]]ից, [[տուֆ]]ից։ Ամուր ապարներից տաշած [[քար]]երն օգտագործում են կառույցների հիմքերի, պատերի նկուղային և ցոկոլային մասերի, [[կամուրջներ]]ի հենարանների համար։ Թեթև ապարներից տաշած [[քար]]երը օգտագործում են քիվերի, արտաքին ու ներքին պատերի և միջնորմերի շարվածքներում։ Որմնաբլոկը պատրաստում են նաև [[Ապակի|ապակուց]], [[պլաստմասսա]]յից և [[օրգանական նյութեր]]ից։ Օգտագործում են պատի շարվածքում՝ առանց հետագա սվաղման և երեսապատման:երեսապատման։
 
 
 
 
{{ՀՍՀ}}