«Քերականական կարգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Քերականություն ՀոթՔաթ գործիքով)
'''Քերականական կարգ''', քերականական իմաստի և նրա արտահայտության միջոցների ամբողջությունը: Լինում են ''[[Ձևաբանություն (լեզվաբանություն)|ձևաբանական]] կարգեր'' և ''[[Շարահյուսություն|շարահյուսական]] կարգեր'': Ձևաբանական կարգերն իրենց հերթին լինում են անվանական և [[բայ]]ական: Հայերենի հիմնական անվանական կարգերն են` [[Գոյականի առումներ|առումները]] (առկայացման և անառկայացման կարգը), [[հոլով]]ը, [[Թվի քերականական կարգ|թիվը]], ածականների համեմատության աստիճանավորումը, բայական կարգերից են` [[Բայի եղանակ|եղանակը]], [[բայի ժամանակներ|ժամանակը]], [[բայի կերպ|կերպը]], [[Դեմք (քերականություն)|դեմքը]], [[բայի սեռ|բայասեռ]]ը, հաստատում-ժխտումը (հակադարձումը):
== Աղբյուրներ ==
 
*Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987:
[[Կատեգորիա:Քերականություն]]