«Ադրբեջանցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ fixing dead links
չ fixing dead links
Տող 80.
«Ադրբեջանցիներ» անվանումը կիրառվում է 1936թ-ից միայն, «Ստալինյան Սահմանադրության»([[ԽՍՀՄ 1936թ Սահմանադրություն]]) ընդունումից հետո, երբ [[Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետություն|Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ հանրապետության]] փոխարեն կազմավորվում են երեք նոր սոցիալիստական հանրապետություններ, արդյունքում [[Ադրբեջանական ԽՍՀ]]-ի բնակչությունը անկախ ազգային պատկանելիությունից([[մահմեդականացած հայեր]], [[թաթեր]], [[թալիշներ]], [[ուտիներ]], [[լեզգիններ]] և այլ ցեղեր ու ցեղախմբեր) կոչվեցին «ադրբեջանցի», ասել է թե Ադրբեջանի բնակիչ։ Մինչ այդ ժամանակը այդ ժողովրդին ընդունված էր անվանել «թաթարներ», «ադրբեջանի թաթարներ»
<ref>[http://gatchina3000.ru/brockhaus-and-efron-encyclopedic-dictionary/046/46486.htm Энциклопедический словарь Брокгауза и Ефрона <sup>Rus</sup>]</ref>
<ref>[http://web.archive.org/web/20070930201141/http://gatchina3000.ru/006/b26_837-0.jpg Численнось населения Кавказского края <sup>Rus</sup>]</ref> և «կովկասյան թաթարներ» <ref>[http://gatchina3000.ru/brockhaus-and-efron-encyclopedic-dictionary/099/99598.htm Татары, в историческом смысле <sup>Rus</sup>]</ref>։ Ադրբեջան երկրանունը իրանական հին աղբյուրներում հիշատակվում է «[[Ատրպատական]]» նախնական ձևով (որը գիտական գրականության մեջ բացատրվում է երկու ձևով՝ Ատրպատ իշխողի տիրույթ կամ կրակի տաճար), և մինչև 20-րդ դարի 20-ական թվականները վերաբերվել է բացառապես [[Արաքս]]ից հարավ ընկած տարածքին, որը համապատասխանել է նախ [[Մաննա]], ապա [[Մարաստան]], [[Իրան]](Պարսկաստանի պատմական անվանումները) երկրների մի հատվածին։ Նշանավոր [[արևելագետ]] ակադեմիկոս [[Վասիլի Բարտոլդ]]ը այս տեղանվան մասին նշել է. քանի որ արդեն ուշ միջնադարում [[Ատրպատական]]ի բնակչությունը հիմնականում թյուրքալեզու էր, որպիսին դարձել էր նաև Արևելյան Անդրկովկասի բնակչության նշանակալի մասը, ենթադրելով որ [[Արաքս]]ից հյուսիս և հարավ ընկած այդ թյուրքալեզու կազմավորումները կմիավորվեն մեկ պետության շրջանակներում, «Ադրբեջան» երկրանունը կիրառելի են ճանաչում նաև Անդրկովկասում առաջացած նոր պետության վերաբերմամբ<ref name="book">«Հայաստանի հարակից երկրների պատմություն», Երևան 1992, Հեղինակային կոլեկտիվ Ա. Ա. Բոզոյան, Մ. Տ. Բոջոլյան և ուրիշներ ISBN-5-545-00923-x։</ref>։ Երկու տարբեր աշխարհագրական միավորների անվան նույնությունը հաճախ շփոթմունքի ու թյուրիմացությունների տեղիք է տալիս, ուստի այսօր ընդունված է Անդրկովկասում գտնվողը կոչել Հյուսիսային Ադրբեջան, իսկ իրանականը՝ Հարավային Ադրբեջան։ Այս հանգամանքը այժմ օգտագործվում է տարբեր պետությունների կողմից ըստ իրենց քաղաքական շահերի, օրինակ [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանում]] և մի շարք այլ երկրներում տարածված է այն կարծիքը, որ իրանական Հարավային Ադրբեջանում ապրում են ադրբեջանցիներ, որը և ենթադրում է այդ ժողովրդի անկախացումը [[Իրան]]ից [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանին]] հնարավոր միացումով<ref name="book" />։
 
Քանի որ ադրբեջանցի անվանումը որպես էթնիկ ինքնանուն և արտանուն սկսել է գործածվել սկսած 1936թ [[ԽՍՀՄ]] կենտկոմի որոշումով, որը վերաբերվում էր միայն ներկայիս [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանին]], ապա չի կարելի որևէ այլ երկրի վարչական մաս համարվող տարածքի բնակիչներին պաշտոնապես անվանել այս կամ այն կերպ, իսկ Հյուսիսային և Հարավային Ադրբեջանները միմյանցից բաժանվել են 1804 - 1813թթ [[ռուս-պարսկական պատերազմ]]ի արդյունքում. 1813թ հոկտեմբերի12(24) կայացած [[Գյուլիստանի հաշտության պայմանագիր|Գյուլիստանի հաշտության պայմանագրի]] համաձայն՝ այսինքն Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքալեզու ժողովուրդին ադրբեջանցիներ համարելը քաղաքական դիրքորոշում է։