«Կաչաղակաբերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 11.
 
Մի զավթիչ պաշարում է Կաչաղակաբերդը։ Երբ նա տեսնում է ամրոցի անառիկությունը, անշուշտ հրաժարվում է այն հարձակումով գրավելու մտքից։ Որոշում է սպասել մինչ պաշարվածները ինքնակամ կհանձնվեն։ Անցնում է մի քանի ամիս։ Զավթիչը համոզված էր, որ սննդի պաշարները բերդում վաղուց սպառվել են, սակայն, ի զարմանս նրա, պաշտպանությունից ոչ ոք դուրս չէր գալիս։ Եվ ահա, երբ արդեն հնչում է նահանջի հրամանը, զավթիչին զարմացնում է մի տարօրինակ երևույթ...
Այդ տեղանքում շատ են կաչաղակները, որոնց հաճախ կարելի է տեսնել բերդի մոտ թռչելիս։ Սակայն այդ օրը, վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվում է կաչաղակների չափազանց մեծ բազմություն։ Տեսնելով դա, զավթիչը ամրոց ուղարկեց մի քանի զինվոր, որոնք դժվարությամբ մտան բերդ։ Նրանց ներկայությունից կաչաղակները թռացրիվ եղան, իսկ թռչունների տակ պարկածպառկած մնացին մեռյալներ։ Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն՝ հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում։
 
Այսպիսով կաչաղակները իմաց են տալիս թշնամուն այն մասին, որ գագաթում այլևս չմնաց կենդանի պաշտպան, և զավթիչը առանց դիմադրության վերցնում է գրեթե ազատագրված ամրոցը։