«Շտարկի երևույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|աջից|Շտարկի երևույթ '''Շտարկի Երևույթ''', արտաքին Էլեկտրական...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Satellite view of the Shark Bay.jpg|250px|մինի|աջից|Շտարկի երևույթ]]
'''Շտարկի Երևույթ''', արտաքին [[Էլեկտրական դաշտ]]ի ազդեցությամբ ատոմների, մոլեկուլների և բյուրեղների Էներգետիկ մակարդակների փոփոխությունը, որն արտահայտվում է սպեկտրային գծի տեղաշարժով կամ ճեղքումով։ Հայտնաբերել է Ցո․ Շտարկը [[1913 թվական]]ին՝ ջրածնի ատոմի առաքման սպեկտրն ուսումնասիրելիս։ Ջրածնի [[ատոմ]]ի յուրաքանչյուր սպեկտրային գիծ Էլեկտրական դաշտում տրոհվում է մի քանի բաղադրիչների։ Էլեկտրաջրածնի սպեկտրային գծի ճեղքումը Էլեկտրական դաշտում կամ դաշտին ուղղահայաց ուղղությամբ դիտելիս (լայնական էֆեկտ) տրոհված գծերի մի մասը բևեռացած է լինում դաշտի ուղղությամբ (a-բաղադրիչներ), մնացած մասը՝ դաշտին ուղղահայաց (a-բաղադրիչներ)։ Դաշտի ուղղոությամբ դիտելիս (երկայնական էֆեկտ) a-բաղադրիչների ոխարեն երևան են գալիս չբևեռացած գծեր, իսկ л-բաղադրիչները վերանում են։ Տրոհված բաղադրիչները, որոնց հեռավորությունը համեմատական է դաշտի[[դաշտ]]ի լարվածության առաջին աստիճանին (գծային [[էֆեկտ]]), սիմետրիկ են դասավորվում սկզբնական գծի նկատմամբ։ Գծային էֆեկտ դիտվում է ոչ միայն ջրածնի, այլև ջրածնանման ատոմների սպեկտրներում։ Ընդհանուր դեպքում, ուժեղ դաշտերի առկայությամբ, դիտվում է քառակուսային էֆեկտ՝ գծերի տրոհման ասիմետրիկ պատկերով։ Շտարկի ե֊րևույթիերևույթի կարևոր դեպքերից է բյուրեղային ցանցում իոնի[[իոն]]ի էներգիայի [[էլեկտրոնային մակարդակներիմակարդակ]]ների ճեղքումը՝ շրջապատող [[իոն]]ների ստեղծած ներբյուրեղային դաշտի ազդեցությամբ։ Շտարկի երևույթը դիտվում է ինչպես հաստատուն, այնպես էլ փոփոխական էլեկտրական դաշտում։ Այդ երեույթը կարեոր դեր է կատարում ատոմային և [[մոլեկուլ]]ային սպեկտրոսկոպիայում, [[պլազմա]]յի սպեկտրոսկոպիայում, ինչպես նաև կիրառվում է մոլեկուլների[[մոլեկուլ]]ների դիպոլային մոմենտների որոշման համար։
== Գրականություն ==
*Фриш С․ Э․, Оптические спектр
 
{{ՀՍՀ}}
== Գրականություն ==
*Фриш С․ Э․, Оптические спектр
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ֆիզիկա]]