«Պաստերացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Մեթոդներ ==
Պաստերացման են ենթարկում առավելապես բարձր ջերմաստիճանին չդիմացող կամ սննդային ու համային հատկությունները փոխող մթերքները ([[կաթ]], [[սերուցք]], մրգահատապտղային հյութեր, [[մուրաբա]], [[գինի]], [[գարեջուր]] և այլն):
 
Պաստերացման դեպքում հեղուկ սննդամթերքը տաքացնում են մինչև 100°0-ից ցածր ջերմաստիճանը: Օրինակ՝կաթի համար օգտագործվում է պաստերացման 3 եղանակ՝ ակնթարթային («բարձր» պաստերացում )՝ տաքացնում են մինչև 85-90° C, առանց պահաժամի, կարճատև՝ 72-75° C, և այդ ջերմաստիճանում թողնում 15-20 վրկ., և երկարատև («ցածր» պաստերացում)՝ մինչև 65°C, 30 դ-ի ընթացքում: Մանկ, հիմնարկների համար կաթը և կաթնամթերքը պաստերացման են ենթարկում ապակե տարաներում, 93-98° C ջերմաստիճանում, 1-3 ր տևողությամբ: