«Երևաննախագիծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Վիքիպահեստում չթվայնացված հատվածի լրացում
Վիքիպահեստում չթվայնացված հատվածի լրացում
Տող 1.
{{Թարմացնել}}{{վիքիֆիկացում}}
'''«Երևաննախագիծ»,''' [[Երևան]]ի քաղաքային խորհրդի գործկոմի նախագծային ինստիտուտ։ Հիմնադրվել է [[1958]] թվականին, Երքաղխորհրդի գործկոմի ճարտարապետական հատակագծային վարչության նախագծային արվեստանոցի բազայի վրա։ Մշակում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, բնակելի զանգվածների և տների, հասարակական և կոմունալ կառույցների նախագծեր։ Ունի հինգ ճարտարապետկան և մեկ հատակագծային արվեստանոց, հատուկ մասնագիտացված և տեխնիկական բաժիններ։ Կազմվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ մինչև 2000 թվականի հեռանկարով, որը [[1971]] թվականին ընդունել է ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը, հաստատել՝ ԽՍՀՄ Պետշինի հատուկ հանձնաժողովը։ Երևանի կենտրոնի կառուցապատման նախա–գիծը 1974-ի համամիութենական մրցույթում շահել է առաջին մրցանակ։ «Երևան նախագիծԵրևաննախագիծ»-ի նախագծերով Երևանում կառուցվել եև նոր բնակելի զանգվածներ (Աջափնյակ, Նոր Նորք, Զեյթուն, Էրեբունի և այլն), ժողովրդական տնտեսության նվաճումևերի ցուցահաևդեսի արդյուևաբերության, գիտության և մշակույթի տաղավարևերը (Ֆ․ Դարբինյան, Ա․ Մելքոնյան, Ջ․ Թորոսյան, Ռ․ Մանուկյան, Լ․ Գևորգյան, Տ․ Շահնազարյան), «Անի» հյուրանոցի (Ֆ․ Դարբինյան, է․ Մաֆարյան, Ֆ․ Հակոբյան, Գ․ Բալյան), «[[Էրեբունի թանգարան|Էրեբունի]]» թանգարանի (Բ․ Արգումանյան, Շ․ Ագատյան), Շախմատիստի կենտրոնական տան (ժ․ Մեշչերյակովա, Ռ․ Մանուկյան), մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի (Տ․ Մարգարյան, Բ․ Արգումանյան, Շ․ Ազատյան, Ցու․ Դալլաքյան), սրտաբանության և սրտային վիրաբուժության Լ․ Ա․ Հովհաննիսյանի անվան ԳՀԻ-ի (Զ․ Թորոսյան, Լ․ Գրիգորյան), Կինոյի տան (Ե․ Սաֆարյան, Ի․ Մանուչարյան) և այլ շենքեր։ «Կովպետտրանս» նախագծային ինստիտուտի հետ համատեղ մշակվել է Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական նախագիծը: Նախագծվել են «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական», «Բարեկամություն» և այլ կայարանների նախասրահները, կազմվել են ՀԽՍՀ կառավարական նոր տան, Երևանի պատմական և ճարտարապետական հուշարձաններիհտշարձանների պահպանման նախագծեր:
 
«Երևաննախագիծ» ինստիտուտում են աշխատել Հ. Մարգարյանը, Մ. Մազմանյանը, Գ. Քոչարը և վաստակաշատ ուրիշ ճարտարապետներներ ու շինարարներ: