«Շատրվան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Fontaine de Trevi 1.JPG|350px|մինի|Շատրվան Հռոմում]]
 
'''Շատրվան''', ճարտարապետության մեջ՝ կառույց, որը [[ավազան]]ի համալիրում հիմք է ցայտող կամ հոսող [[Ջուր|ջրի]] շիթերի համակարգերի համար։ Ջրի շիթի զուգակցումը ճարտարապետական, քանդակագործական տարրերի և կանաչապատման հետ լայնորեն օգտագործվել է պարտեզա-պուրակային արվեստում և քաղաքային անսամբլներում։ շատրվաններՇատրվաններ կառուցվել են անտիկ, միջնադարյան, արևմտաեվրոպական [[քաղաք]]ներում, [[Արևելք]]ի երկրներում։ շատրվանիՇատրվանի համալիրներ կան [[Ֆրանսիա]]յում ([[Վերսալ]]), [[Իտալիա]]յում ([[Հռոմ]], [[Ֆլորենցիա]]), [[Ռուսաստան]]ում ([[Պետերգոֆ]])։ Հին և միջնադարյան [[Հայաստան]]ում արքունական և իշխանական պալատներին կից կառուցվել են ջրավազաններ՝ շատրվաններով, որոնց մասին պահպանվել են միայն գրավոր տեղեկություններ։ Շատրվաններ կային նաև Հայաստանի օտար կառավարիչների պալատներում։ Խորհրդային շրջանում շատրվանի կառուցումն ընդունել է քաղաքաշինությանը համապատասխան ընթացք։ Առաջին շատրվաններից է [[Ստեփանոս Շահումյան]]ի արձանի համալիրում կառուցվածը ([[1930]], ճարտարապետ [[Իվան Ժոլտովսկի]])։ Ետպատերազմյան տարիներին շատրվաններ կառուցվել են [[Երևան]]ի [[Լենին]]ի ([[1955]], ճարտարապետ [[Էդուարդ Սարապյան]]) և Սպանդարյանի անվան ([[1957]]-[[1958]], ճարտարապետ Ա․ Մինասյան) հրապարակներում, [[Շահումյան]]ի անվան պուրակում՝ նվիրված Երևանի 2750-ամյակին ([[1968]], ճարտարապետ Լ․ Սադոյան), 26 կոմիսարների անվան ([[1972]], ճարտարապետ Գ․ Մուշեղյան) և օղակաձև ([[1976]]-[[1978]], ճարտարապետ Ֆ․ Դարբինյան, ինժեներ Ա․ Կաժոյան) զբոսայգիներում, գլխավոր պողոտայում ([[1979]], ճարտարապետ Ա․ Զարյան), [[Նոր Նորք|Նորք]]ի զանգվածում ([[1981]], նկարիչ Վ․ Աթանյան, ճարտարապետ Է․ Սաֆարյան), [[Վանաձոր]]ի ([[1965]], ճարտարապետ Շ․ Սահակյան), [[Գյումրի|Գյումրու]]([[1968]], ճարտարապետ Լ․ Սադոյան, Գ․ Մուշեղյան) քաղխորհուրդների և [[Էջմիածին|Էջմիածնի]] կենտրոնական ([[1976]], ճարտարապետ Գ․ Ռաշիդյան) հրապարակներում։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շատրվան» էջից