«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Panel Almaqah Louvre DAO18.jpg|մինի|աջից|Արձանագրություն, որտեղ հիշատակվում է Ալմաքահ աստծո անունը, մ. թ. ա. 7-րդ դար]]
'''Եմենի հնադարյան քաղաքակրթություն''', մարդկությանը հայտնի ամենահին քաղաքակրթությունը [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզու]] տարածքում: [[Եմեն]]ի (Հարավային Արաբիա) պատմությունը ավելի հեշտ է վերականգնել՝ ի տարբերություն Արևելյան կամ Հյուսիսային Արաբիայի: Դեռ վերջնական չեն հավաստիացվել գիտնականների փորձերը՝ իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ դասավորելու համար: Առավել դժվար է ներկայացված Հարավային Արաբիայի պատմության վաղ շրջանը: [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արշավանքներից հետո, երբ [[Մերձավոր Արևելք]]ում տարածվեց [[հելլենիզմի դարաշրջան|հելլենիզմի]] (հունականություն) դարաշրջանը, հույն և հռոմեացի առևտրականների, պատմաբանների ու հետախույզների թողած տեղեկությունների շնորհիվ Եմենի պատմությունը առավել հստակ է ներկայացված:
 
 
=== Աշխարհագրություն ===
[[Հին Հունաստան]]ի պատմության ընթացքում [[մ. թ. ա. 5 -րդ դար]]ից մինչև [[մ. թ. ա. 4-րդ դար]]երը բնորոշվում են որպես ''դասական ժամանակաշրջան:'' [[Հույներ]]ը առավելագույն նվաժումների էին հասել [[Գիտություն|գիտության]], [[մշակույթ]]ի ու [[արվեստ]]ի բնագավառներում: [[Փիլիսոփայություն]]ից ճյուղավորվեցին և առանձին գիտություններ դարձան [[աշխարհագրություն]]ը, [[աստղագիտություն]]ը, [[ֆիզիկա]]ն, [[մաթեմատիկա]]ն, [[լեզվաբանություն]]ը: Հույները սկսեցին կազմել քարտեզներ: [[Արաբական թերակղզի]]ն դրանցում բաժանված է ''երեք հիմնական գոտիների՝'' Լեռնային Արաբիա ([[Հիջազ]], [[ալ-Ասիր]]), Ավազուտային Արաբիա ([[Մեծ Նեֆուդ]], [[Դահնա անապատ|Դահնա]], [[Ռուբ ալ-Խալի]]) և Երջանիկ Արաբիա ([[Եմեն]]): Եմենը Երջանիկ կամ Ֆելիքս Արաբիա էր կոչվում աշխարհագրական բարենպաստ դիրքի ու բարեբեր հողերի շնորհիվ:
 
[[Եմեն]]ում թափվում էին [[մուսսոնային անձրևներ|մուսսոնային առատ անձրևներ]]: Նախկինում եղել, այսօր՝ մասամբ պահպանվել են [[արևադարձային մշտադալար անտառներ]]: Դրանց մի մասը յուրացվել է [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսական]] նպատակներով: [[Անտառ]]ներում կան [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզում]] չհանդիպող տարբեր կենդանիներ՝ [[կապիկներ]], վաղ անցյալում՝ [[փղեր]], և այլն: Այս բարենպաստ պայմանները նպաստեցին առաջին [[քաղաքակրթություն]]ների ստեղծմանը: [[Մմ. թ. ա. 3-րդ հազարամյակ]]ի կեսերին այստեղ հիմնադրվեցին առաջին [[ցեղային միություն]]ները: Դրանք ստեղծվել էին [[բրոնզե դար]]ում, երբ հիմնադրվել էին [[Երկիր մոլորակ|մոլորակի]] առաջին պետությունները՝ [[Հին Եգիպտոսի թագավորություն]]ը, [[Միջագետք]]ի քաղաք-պետությունները, [[Ինդոս]] և [[Գանգես]] գետերի հովիտների [[հնդիկներ|հնդկական]], [[Հուանհե]] և [[Յանձ]] գետերի հովիտների [[չինացիներ|չինական]] պետությունները: Եմենի՝ մեզ հայտնի ամենահին ցեղային միությունը Կահտանն էր, {{lang-ar|قحطان‎}} ([[մ. թ. ա. 23 -րդ դար]]ից մինչև [[մ. թ. ա. 8-րդ դար]]եր):
 
=== Տնտեսություն ===
[[Եմեն]]ը տարանցիկ առևտրի կենտրոն էր [[Հունաստան|հունական]] և [[Փյունիկիա|փյունիկյան]] քաղաք-պետությունները ծով-ցամաք ճանապարհով [[Հնդկաստան]]ի և [[Չինաստան]]ի հետ կապելու ճանապարհին: Առևտրական նավերը [[Մոլուքային կղզիներ|«Համեմունքների կղզիներից»]] ու Հնդկաստանից հասնում էին [[Արաբական ծով]], որտեղ նրանց մի մասը ցամաքով՝ [[Իրան]]ի տարածքով անցնում էր [[Առաջավոր Ասիա]], մյուս մասը ծովով շարունակում էր ճանապարհը դեպի [[Եմեն]]: Այստեղ՝ [[Կանա]] նավահանգստում կայանելով, նրանք առևտրական քարավաններով անցնում էին հյուսիս՝ [[Պաղեստին]] և [[Եգիպտոս]]: Ճանապարհն անցնում էր [[Հիջազի լեռներ]]ի հողմահայաց լանջերին գտնվող [[Թիհամայի դաշտավայր]]ով: Հետագայում այստեղ ձևավորվում են խոշոր քաղաքներ [[Մեքքա]]ն, [[Յասրիբ]]ը, [[ալ-Թաիֆ]]ը և այլն:
 
Հարավային Արաբիայում հիմնական առևտրական պետությունը եղել է Մաինը, ում ձեռքում էլ եղել է այսպես կոչված “խունկի ճանապարհը”: Նրանց առևտրական քարավանները հասել են մինչև [[Էգեյան ծով]] և [[Միջագետք]]: Հետագայում, երբ Մաինը ընկնում է Սաբայի տիրապետության տակ, իր ձեռքն է վերցնում առևտրական ճանապարհները: Իսկ Կաթաբանի և Հադրամաութի առևտրական քարավաները [[Պարսից ծոց]]ի միջոցով հասել են մինչև [[Եփրատ]] և [[Տիգրիս]], իսկ [[Բաբ էլ-Մանդեբի նեղուց]]ի միջոցով առևտուր են արել [[Արևելյան Աֆրիկա]]յի երկրների հետ: Միջազգային տարանցիկ առևտուրը և աշխարհագրական բարենպաստ պայմանները զարկ են տալիս Եմենի [[Տնտեսություն|տնտեսությանը]]: Հիմնվում են առաջին քաղաքները, որտեղ կատարվում էր գյուղ-քաղաք ապրանքափոխանակությունը և առևտուրը: [[Գյուղ]]երում մշակվում էին զանազան արևադարձային մրգեր՝ [[խաղող]], [[արմավ]], [[թուզ]], [[դեղձ]], [[ձիթապտուղ]] և այլն: [[Հացահատիկային կուլտուրաներ|Հացահատիկային մշակաբույսեր]]ից տարածված էր [[ցորեն]]ը, [[բրինձ]]ը, [[գարի]]ն: Գյուղատնտեսությունը հնարավոր էր միայն արհեստական ոռոգման համակարգի շնորհիվ, այդ պատճակով կառուցվում էին պատնեշներ և այլ անհրաժեշտ կառույցներ ոռոգումն իրականացնելու նպատակով: Հատկապես նշանավոր էր Մարիբյան ամբարտակը (600 մ երկարությամբ, 15 մ բարձրությամբ), որը կառուցվել է [[մ. թ. ա. 7-րդ դար]]ում և 13 տարի օգտագործվել է: Լեռան լանջերին անգամ զբաղվել են խաղողագործությամբ: Եմենցիները [[հաց]] էին պատրաստում նաև արմավի կորիզից առաջացած [[ալյուր]]ից: Զարգանում էր նաև [[անասնապահություն]]ը, ընտելացվել էին [[ուղտեր]]ը, [[Խոշոր եղջերավոր կենդանիներ|խոշոր]] և [[մանր եղջերավոր անասուններ]]ը, որոշ [[թռչուններ]]: Եմենում մշակվում է տեղական և [[Եթովպիա|եթովպական]] ծագում ունեցող մշակաբույսը՝ [[սուրճ]]ը: Հետագայում, երբ արաբները ընդունում են [[իսլամ]], սուրճը շարունակում է մնալ նրանց գլխավոր ըմպելիքը և հայտնի դառնում որպես ''«Իսլամի գինի»:'' [[Ուշ միջնադար|Ուշ միջնադարում]] սուրճը դուրս է եկել [[Արաբական թերակղզի|թերակղզու]] սահմաններից և լայն տարածում գտել ամբողջ աշխարհում:
 
== Հավատալիքներ ==
Հին Եմենում գոյություն ուներ զարգացած ավանդություն՝ աստվածների պաշտամունք: Կատարվում էին ծիսակատարություններ և կարևորագույններից մեկն էլ հանդիսանում էր Քայֆի ծեսը: Այս ծեսը մտնում էր Սաբա և Կաթաբան պետությանների ղեկավարների պարտականությանների մեջ և հաճախ կատարվում էր [[գուշակ]]ների հրամանով: Կարևոր դեր ուներ նաև որսորդության ծեսը, որը կատարում էին Սաբայի, Կաթաբանի և Հադրամաութի կառավարիչները:
 
== Եմենական թագավորություններ (մ. թ. ա. 8 - մ.թ. 3-րդ դարեր)==
=== Սաբա ===
[[Պատկեր:Saabaghiberti.jpg|մինի|Սաբայի թագուհին և [[Սողոմոն Իմաստուն]]ը]]
Սաբայի թագավորությունը ({{lang-ar|مملكة سبأ}}) առաջացել է Կահտան ցեղային միության տրոհումից անմիջապես հետո՝ [[մ. թ. ա. 8-րդ դար]]ում՝ այժմյան Եմենի մայրաքաղաք Սանաայի ({{lang-ar|صنعاء}}) շրջակայքում: Նրա հիմնադրումը որոշ աղբյուրներում նշվում է [[մ. թ. ա. 10-րդ դար]]ը՝ սաբացիներին ({{lang-ar|السبئيون}}) նույնեցնելով սաբիացիներ հետ ({{lang-ar|الصابئة}}): Գոյատևել է մինչև մ.թ. [[275]] թվականը:
 
Կահտան ցեղային միության տարածքում առաջացած ամենահայտնի ու հզոր այս պետության մասին առատ վկայություններ կան: Սաբացիները հայտնի էին իրենց հավատարմությամբ ''Ալմաքահ'' աստծուն: Որպես Սաբայի կենտրոն նշվում է [[Սիրուահ]] ({{lang-ar|صرواح }}) քաղաքը: Ապա Քարիբիլ Ուաթար արքան հիմնադրում է [[Մարիբ]] ({{lang-ar|مأرب}}) մայրաքաղաքը: Տարբեր արքաների օրոք Սաբան գրավում էր նոր տարածքներ, և նվաճված ժողովուրդը պարտավորվում էր հարկ վճարել Ալմաքահ աստծուն: Սաբայի մասին վաղնջական հիշատակությունը Աստվածաշնչյան պատմվածքն է,որն առնչվում է [[Սողոմոն Իմաստուն]] թագավորի կառավարման տարիների հետ ([[մ. թ. ա. 970]] - [[մ. թ. ա. 931]] թվականներ): Այն պատմում է, որ Սաբայի թագուհին, լսելով Սողոմոն թագավորի հռչակի մասին, եկել էր քննելու նրան դժվար հարցերով: Նա [[Երուսաղեմ]] է ժամանում համեմունքներով, ոսկով և թանկարժեք քարերով բեռնված ուղտերով: Տեսնելով թագավորի իմաստությունը, երկրի հարստությունը՝ թագուհին ասում է՝ {{քաղվածք||«Օրհնյա՜լ լինի քո աստվածը, որ քեզ [[Իսրայել]]ի գահին է նստեցրել»}}
[[Պատկեր:Ancient Ma'rib 01.jpg|մինի|ձախից|[[Մարիբ]] քաղաքի ավերակները]]
Մեկ այլ հիշատակությունը Սաբայի մասին արձանգարություն է, որտեղ կա այսպիսի մակագրություն՝ «Սաբան և միությունը»: Սա վկայում է, որ մենք գործ ունենք մի դաշնության հետ, որի ղեկավարումը իր ձեռքն էր վերցրել Սաբան: Այդ համաեմենական միությունը տևել է 4 դար՝ [[մ. թ. ա. 8-րդ դար]]ից մինչև [[մ. թ. ա. 4-րդ դար]]ը:
 
[[Մմ. թ. ա. 1-ին դար]]ում ամենից հզոր թագավորությունը հնադարյան Եմենում Սաբան է եղել՝ ձգվելով [[Կարմիր ծով]]ից մինչև [[արևելք]]՝ ներառելով [[Հադրամաութ]]ը:
 
=== Մաին ===
[[Պատկեր:BronzeManNashqum.jpg|մինի|Բրոնզե արձանիկ, մ. թ. ա. 6-5-րդ դարեր]]
Մաինի թագավորությունը ({{lang-ar|مملكة معين}}) նույնպես հիմնադրվել է Կահտան ցեղային միության փլուզումից հետո՝ [[մ. թ. ա. 8-րդ դար]]ում, և գոյատևել շուրջ 800 տարի՝ մինչև մեր թվարկության [[100 թվական]]ը: Այն ձգվում էր [[Սանաա]]յից արևելք: Նրա ծաղկման ժամանակաշրջանը [[մ. թ. ա. 6-րդ դար]]ն է:
 
Ի տարբերություն մյուս երեք թագավորությունների՝ Սաբայի, Կաթաբանի և Հադրամաութի, Մաինի արքաները նվաճողական արշավանքներ չէր կատարել: Մաինցիները հիմանականում զբաղվում էին առևտրով, հատկապես՝ [[խունկ]]ի առուվաճառքով: Նրանց քարավանները հասնում էին մինչև [[Եգիպտոս]] և [[Սիրիա]]:
Հադրամաութի թագավորության ({{lang-ar|مملكة حضرموت}}) մասին տեղեկությունները ավելի աղքատիկ են: Հայտի է, որ այն հիմնադրվել է Կահտան ցեղային միության փլուզումից հետո՝ [[մ. թ. ա. 8-րդ դար]]ում, և գոյատևել մեկ հազարամյակ՝ մինչև մ. թ. [[300]] թվականը: Նրա տարածքը համընկել է նախկին Եմենի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության տարածքին: Այն մշտապես պայքարել է Սաբայի դեմ, որը ձգտում էր դառնալ տարածաշրջանում ամենից հզոր թագավորությունը:
 
Ավելի ուշ՝ [[մ. թ. ա. 4-րդ դար]]ում Հադրամաութը ընկնում է [[Մաինի թագավորություն|Մաինի թագավորության]] վերահսկողության տակ: Իսկ արդեն մ.թ. [[1-ին դար]]ում Հադրամաութը համառ պայքար է մղում տարածաշրջանում իշխող դիրք գրաված Հիմյարի թագավորության հետ և հաջողությամբ կարողնում է հակահարված տալ:
 
Հադրամաութի մայրաքաղաքը Շիբվա քաղաքն էր ({{lang-ar|شبوة}}):
 
=== Կաթաբան ===
Կաթաբանի թագավորությունը ({{lang-ar|مملكة قتبان}}) հիմնադրվել է ավելի ուշ՝ [[մ. թ. ա. 4-րդ դար]]ում և գոյատևել հինգ դար՝ մինչև մեր թվարկության 200 թվականը: Այն առաջին անգամ հիշատակվում է Քարիբիլ Ուաթարի արձանագրության մեջ՝ որպես Սաբայի դաշնակից:
Տեղեկություններ կան Սաբայի և Կաթաբանի արքաների վեճերի մասին և [[մ. թ. ա. 3 -րդ դար]]ից մ. թ. ա. 2-րդ դարերում: Կաթաբանը այն մերժում է Սաբայի իշխող դիրքը Հարավային Արաբիայում:
 
Կաթաբանի թագավորության մայրաքաղաքը Թիմնա ({{lang-ar|تمنع}}) քաղաքն էր:
[[Մմ. թ. ա. 1-ին դար]]ում Կաթաբանը թուլանում է, ապա՝ բաժանվում է Սաբայի և Հադրամաութի միջև:
 
[[2-րդ դար]]ից սկսած Սաբայի, Մաինի, Հադրամաութի և Կաթաբանի պետությունները թուլանում են: Նոր հիմնադրված Հիմյարի թագավորությունը կարողանում է միավորել Եմենի տարածքում առաջացած թագավորությունները: Հիմյարի շրջանը տևում է մինչև [[6-րդ դար]]ի առաջին քառորդը:
== Հիմյարի թագավորություն (2-րդ դար - 525 թվական) ==
[[Պատկեր:Map of Aksum and South Arabia ca. 230 AD.jpg|մինի|աջից|Աքսումի թագավորությունը և Եմենի թագավորությունները՝ Հիմյարի դարաշրջանից առաջ]]
[[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] առաջին կայսր [[Օկտավիանոս Օգոստոս]]ը [[մ. թ. ա. 31]] թվականին [[Ակցիումի ճակատամարտ]]ում պարտության է մատնում [[Մարկոս Անտոնիոս]]ին և [[Կլեոպատրա]]յին, տիրանում է [[Եգիպտոս]]ին և հռոմեական տիրապետությունն է հաստատում ամբողջ Կարմիր ծովի շուրջ և տերության վերահսկողության տակ վերցրեց [[Հնդկաստան]]ից և Արաբիայից եկող առևտրային ճանապարհները: Նրան հատկապես հետաքրքրում էր Արաբիա Ֆելիքսիան, որը հռչակված էր խնկի առևտրով: Այդ նպատակի համար [[մ.թ.ա 24]] թվականին Հարավային Արաբիա է ուղևորվում զորավար [[Ալիուս Գալիուս]]ը: Իր վերադարձի ճանապարհին կատարում է շատ բացահայտումներ, որոնցից են.
 
{{քաղվածք||«...Քոչվորները սնվում են կաթով և վայրի կենդանիների մսով ու արմավով: Արմավից ստանում են [[գինի]], իսկ [[քնջութ]]ից՝ [[յուղ]]: Հադրամաութցիները աչքի են ընկնում իրենց զինվորներով: Հիմյարները ամենաբազամարդ ցեղն են, Սաբացիները հարուստ են՝ շնորհիվ իրենց ոսկու հանքերի, ոռոգվող գյուղատնտեսության և մեղրի ու մեղրամոմի...»}}
82 200

edits