«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{wikify}}
 
'''Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը''' [[1922]] թ.թվականի [[նոյեմբերի 7]]-ին Երևանում հիմնադրվեց ՝ վաստակաշատ մանկավարժ Արշավիր Շավարշյանի ղեկավարությամբ։
 
Նորաստեղծ բուհն ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական մասնագիտություններով։ Պարապմունքները սկսվեցին [[նոյեմբերի 27]]-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում։
 
[[1924]]-25[[1925]] ուսումնական տարում հայկական մանկավարժական ինստիտուտը ունեցավ իր առաջին շրջանավարտները։
 
Բուհում աշխատում էին ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը, Հայկ Ազատյանը, Գրիգոր Չուբարը, Ավետիք Տեր-Պողոսյանը, Արսեն Բեջանյանը, Տիգրան Ռաշմաճյանը, Հովհաննես Տեր-Միրաքյանը, Գրիգոր Ղափանցյանը, Ստեփան Ներսիսյանը, Վահան Ռշտունին և շատ ուրիշներ։
 
Հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ [[1948]] թ.թվականին Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով ու մինչև այժմ էլ կրում է մեծ մանկավարժի անունը։
 
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ 2000թ-ի[[2000]] թվականի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։
 
Համալսարանն իր 90 ամյա պատմության ընթացքում ունեցել է ականավոր շրջանավարտներ, հասարակական և պետական գործիչներ, այնպիսիք, ինչպիսիք են Գևորգ Ղանեսօղլյանն ու Հրանտ Ոսկանյանը, Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունին, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ու Արցախի հերոս Մեխակ Մեխակյանը։
Տող 72.
 
Թանգարանի ներկայիս ցուցադրությունը բացվել է [[2012]] թվականի [[նոյեմբերի 19]]-ին՝ բուհի հիմնադրման 90 ամյակի առթիվ։ Թանգարանում ներկայացված է բուհի պատմությունը՝ սկսած դրա հիմնադրումից մինչև մեր օրերը։ Այն ակտիվ գործող կրթամշակութային կենտրոն է, որն իրականացնում է տարաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ տարբեր տարիքի լսարանների համար և ակտիվորեն համագործակցում է նման գործունեություն ծավալող մի շարք հաստատությունների հետ։
 
== ՀՊՄՀ հենակետային վարժարան ==
[[1994]] թվականին հիմնադրվել է [[Խաչատուր Աբովյան]]ի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց/վարժարանը: 1994-1999 թվականներին վարժարանը ղեկավարել է վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Խաչատուրի Ղուշչյանը: [[1999]] թվականից մինչ օրս վարժարանի տնօրենն է է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Ավետիսի Սաֆարյանը: Վարժարանում այժմ գործում են մշակութային (ռեժիսուրա-օպերատրություն, գեղարվեստական լուսանկարչություն, նկարչություն-դիզայն) և հումանիտար (հոգեբանություն, լրագրություն), բնագիտամաթեմատիկական (ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն) հոսքերը:
 
== Արտաքին հղումներ ==