«Երիկամաբորբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «ԵՐԻԿԱՄԱԲՈՐԲ, նեֆրիտ (հուն․νεφρ երիկամ), երիկամների բորբոքային բնույթի հիվանդություն։ Ընթանում...»:
(Տարբերություն չկա)

13:49, 3 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

ԵՐԻԿԱՄԱԲՈՐԲ, նեֆրիտ (հուն․νεφρ

երիկամ), երիկամների բորբոքային բնույթի հիվանդություն։ Ընթանում

է կլինիկական 3 ձևով՝ կծիկաերիկամաբորբ, ավագանաերիկամաբորբ և օջախայիներիկամաբորբ։ Կծիկա-երիկամաբորբ,դիֆուզ գլոմերուլոնեֆրիտ, երիկամների հիմնական հիվանդությունը։ Նկարագրել է Ռ․ Բրայտը XIX դ․ 2 կեսին։ Ախտածնության հիմնական գործոնը իմունիտետի խանգարումներն են, որոնք ընթանում են 2 մեխանիզմով՝ 1․ հակամարմինների և իմուն լիմֆոցիտների անհամապատասխան առաջացումը ստրեպտոկոկ այ ին վարակիչ հիվանդություննե–րի և օրգանիզմի սեֆական բնագրկող նյութերի հանդեպ, 2․ հակամարմինների առաջացում, որոնք ուղղված են երիկա–մի կծիկների մազանոթային թաղանթին։ Կծիկա-Ե-ի դեպքում ևիմնականում ախ–տահարվում են երիկամի բուն հյուսվածքի (պարենքիմ) կծիկային գոյացությունները։ Միաժամանակ ախտահարվում են 2 երի–կամները։ Ելքն առավելապես անբարե–նպաստ Է։ Տիվանդությունը զարգանում է մի շարք վարակիչ հիվանդություններից (անգինա, գրիպ, քութեշ) հետո։ Ընթա–նում է սուր, ենթասուր և քրոնիկական շրջաններով։