«Մարդու անատոմիա»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: ։Օ → ։ Օ (3), ։Ս → ։ Ս (2), ։Պ → ։ Պ, ։Ն → ։ Ն (3), ։Մ → ։ Մ (2), ։Ի → ։ Ի, oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չNo edit summary
չ (կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: ։Օ → ։ Օ (3), ։Ս → ։ Ս (2), ։Պ → ։ Պ, ։Ն → ։ Ն (3), ։Մ → ։ Մ (2), ։Ի → ։ Ի, oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...)
[[Պատկեր:Anatomical and geometrical proportions - Albrecht Dürer.png|thumb|right|[[Ալբրեխտ Դյուրեր]]՝ Մարդու մարմնի համաչափությունները]]
'''Մարդու անատոմիա''' (հունարեն` ἀνατομή , հատում, կտրում), ''մարդակազմություն'', գիտություն, ուսումնասիրում է [[մարդու օրգանիզմ]]ի և նրա առանձին [[օրգան|օրգանների]]ների ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը (կապված դրանց ֆունկցիայի հետ):։ Անատոմիան տեսական և գործնական բժշկության հիմնական գիտակարգերից է:է։ Մարդու օրգանիզմի անատոմիական ոաումնասիրությունները ներառում են բնականոն օրգանների արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի հաջորդական ճշգրիտ նկարագրությունները:նկարագրությունները։ Ուսումնասիրության նպատակահարմարությունից ելնելով՝ նյութը բաժանվել է [[օրգան-համակարգեր]]ի, որոնք միավորվել են ըստ ընդհանուր կառուցվածքի և զարգացման ([[կարգաբանական անատոմիա]]):։ Դրա հետ կապված՝ անատոմիան ենթաբաժանվում է [[Ոսկրաբանություն|ոսկրաբանության]], [[հոդաբանություն|հոդաբանության]], [[մկանաբանություն|մկանաբանության]], [[ընդերաբանություն|ընդերաբանության]] (ներքին օրգանների՝ [[Շնչառական համակարգ|շնչառական]], [[Մարսողական համակարգ|մարսողական]], [[Միզասեռական համակարգ|միզային]] և [[սեռական համակարգ]]եր), [[անոթաբանություն|անոթաբանության]], [[նյարդաբանություն|նյարդաբանության]] ([[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական]] և [[ծայրամասային նյարդային համակարգ]]եր), [[ներզատաբանություն|ներզատաբանության]] ([[ներզատիչ գեղձեր]]) և [[զգայաբանություն|զգայաբանության]]:։ Անատոմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարդու կյանքի տարիքային տարբեր շրջաններում օրգանների ձևի ու կառուցվածքի օրինաչափորեն առաջացող փոփոխությունները, կոչվում է [[տարիքային անատոմիա]] (այն ընդգրկում է նաև մանկան անատոմիա):։
 
== Բաժիններ ==
Անատոմիան ենթաբաժանվում է մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ(հիստոլոգիա) մասերի։Մակրոսկոպիկմասերի։ Մակրոսկոպիկ անատոմիան ուսումնասիրում է մարդու մարմնի կառուցվածքը անզեն աչքով։ Այն ներառում է օրգանների ձևը,մակրոսկոպիկ կառուցվածքը ու դիրքը, տեղադրությունը, փոխհարաբերությունը հարևան օրգանների և ոսկրերի հետ,անոթավորումը և նյարդավորումը։Միկրոսկոպիկնյարդավորումը։ Միկրոսկոպիկ անատոմիան ընդգրկում է մանրադիտակի կիրառման միջոցով չափազանց փոքր անատոմիական կառուցվածքների ուսումնասիրությունը` հյուսվածաբանությունը(հիստոլոգիա)` օրգանների կառուցվածքը ենթաբջջային,բջջային և հյուսվածքային մակարդակներում:Մարդու անատոմիան,ֆիզիոլոգիան և կենսաքիմիան հանդիսանում են ժամանակակից բժշկագիտության հիմնարար գիտությունները,որոնք ուսուցանվում են բժշկական կրթության հենց առաջին տարիներին:
Մարդու մարմինը կազմված է հետևյալ մասերից.գլուխ,պարանոց,իրան(որը ներառում է կրծքավանդակը և որովայնը),վերին և ստորին վերջույթներ:Մարմնի ամեն մաս կազմված է մի քանի տեսակի բջիջներից:Հասուն տարիքում մարդու մարմնի բջիջների քանակը մոտ 37.2 տրիլիոն է:Այս թիվը ստացվել է բոլոր օրգանների բջիջների գումարման արդյունքում:
 
Ինքնուրույն կիրառական նշանակություն ունեն պլաստիկ անատոմիա՝ ուսմունք մարմնի արտաքին կառուցվածքի և նրա համամասնությունների մասին (անհրաժեշտ է նկարիչներին, քանդակագործներին, ինչպես նաև հագուստ և կոշիկ արդյունաբերողներին), տեղագրական (վիրաբուժական) անատոմիա՝ ուսմունք օրգանների, [[Հյուսվածքներ|հյուսվածքներիհյուսվածքներ]]ի, [[անոթներ|անոթների]]ի և նյարդերի փոխադարձ տեղադրության մասին՝ ըստ մարմնի շրջանների (կարևոր նշանակություն ունի գործնական բժշկության, հատկապես վիրաբուժության համար): Կառուցվածքի և ձևի ոաումնասիրությունը, կապված առանձին օրգանների և համակարգերի գործունեության հետ, կոչվում է [[ֆունկցիոնալ անատոմիա]]: Օրգանների մանրադիտակային կառուցվածքի մասին ուսմունքն անվանում են [[մանրադիտակային անատոմիա]], իսկ հյուսվածքներինը՝ [[հյուսվածաբանություն]]:
 
== Հիմնական հասկացություններ ==
* Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական մասնիկն է:Մարդու բջիջները,ինչպես մյուս էուկարիոտիկ բջիջները,կազմված են բջջաթաղանթից,ցիտոպլազմայից և կորիզից:Ցիտոպլազմայում են գտնվում բջջի օրգանոիդները:
* Հյուսվածքը միանման բջիջների ամբողջությունն է,որոնք ունեն միևնույն ծագում և միասին կատարում են որոշակի ֆունկցիա:Հյուսվածքը,բջիջներից բացի,ընդգրկում է նաև միջբջջային նյութը և այլ տարբեր կառուցվածքներ: Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային,շարակցական,մկանային և նյարդային։
* Օրգանը մարմնի այն մասն է,որն ունի որոշակի ձև,տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով,օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիաներ։Օրգանըֆունկցիաներ։ Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։Օրգաններումհյուսվածքներից։ Օրգաններում առկա է հիմնական հյուսվածքը` պարենխիման,որը կատարում է օրգանի գլխավոր գորշառույթը։Օրինակգորշառույթը։ Օրինակ,սրտում մկանային հյուսվածը հանդիսանում է պարենխիմա։Պարենխիմայիցպարենխիմա։ Պարենխիմայից բացի առկա են նաև լրացուցիչ հյուսվածքներ` օրգանի ստրոման։
* Օրգան-համակարգը 2 և ավել օրգանների միասնությունն է,որոնք իրագործում են համատեղ ընդհանուր որոշակի գործառույթ։
 
== Մարդու օրգան-համակարգեր ==
* Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից(գլխուղեղ և ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգից։ Գլխուղեղը մտածողության, զգացմունքների,հիշողության և զգայնության համար պատասխանատու օրգանն է։Նրաէ։ Նրա միջոցով կատարվում են կամային մկանային շարժումները։ Այն կատարում է դիրիժորի դեր` վերահսկելով ու կարգավորելով մնացած օրգանների ու հյուսվածքների աշխատանքը։Նյարդայինաշխատանքը։ Նյարդային համակարգի մեջ ներառվում են նաև զգայարանները` տեսողության,լսողության,համի և հոտի։ Աչքերը,ականջները,լեզուն և քիթը ստանում են տեղեկատվություն մարդուն շրջապատող միջավայրի վերաբերյալ։
* Հենաշարժիչ(ոսկրամկանային) համակարգը կազմում են մարդու կմախքը(ոսկրեր,կապաններ,ջլեր և աճառներ) և դրան ամրացած մկանները։ Այս համակարգը պայմանավորում է մարմնի հիմնական ձևը և շարժվելու կարողությունը։ Բացի դրանից,մեծ ոսկրերը պարունակում են ոսկրածուծ,որտեղ կատարվում է արյունաստեղծումը։ Բոլոր ոսկրերը հանդիսանում են կալցիումի և ֆոսֆատային աղերի պահեստ։ Այս համակարգը կարելի է ենթաբաժանել մկանային և ոսկրային համակարգերի։
* Արյունատար համակարգը կամ սրտանոթային համակարգը ներառում է սիրտը և արյունատար անոթները։Սիրտըանոթները։ Սիրտը,կատարելով մղիչային ֆունկցիա,իրագործում է արյան անընդհատ շրջանառությանը։ Արյունը,որպես տրանսպորտային համակարգ,տեղափոխում է թթվածին,սննդանյութեր,բջիջների նյութափոխանակության արգասիքներ,իմուն համակարգի բջիջներ,հորմոններ մարմնի մի մասից դեպի մյուս մասը։
* Շնչառական համակարգը կազմում են քթի պոռոչը,քթըմպանը,շնչափողը,բրոնխները և թոքերը։Նրաթոքերը։ Նրա հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է,ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրի արտազատումը։
* Ստամոքսաղիքային համակարգը կազմում են բերանի խոռոչը,կերակրափողը (որկոր), ստամոքսը,բարակ և հաստ աղիները և ուղիղ աղին,ինչպես նաև լյարդը,լեղապարկը,ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։ Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող մոլեկուլների։
* Ծածկույթային համակարգը կազմում են մաշկի ծածկույթը(մաշկը),ներառյալ մազերը և եղունգները։,ինչպես նաև այնպիսի կարևոր կառուցվածքներ,ինչպիսին քրտնագեղձերն ու ճարպագեղձերը։ Այն պաշտպանում է ենթադիր հյուսվածքներն ու օրգանները,ինչես նաև հանդիսանում է զգայական մեծ ընկալչային դաշտ։
* Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները,միզածորանները,միզապարկը և միզուկը։ Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը,օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութախոխանակության շլակները։
* Վերարտադրողական համակարգը կազմում են սեռական գեղձերը,արտաքին ու ներքին սեռական օրգանները։ Այն պատասխանատու է սեռական բջիջների առաջացման,նրանց միավորման ու նոր օրգանիզմի զարգացման համար։
* Իմուն համակարգը կազմում են լեյկոցիտները,թիմուսը,ավշային հանգույցները։Իմունհանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը,որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջներին օտար բջիջներից,ինչպես նաև ոչնչացնել վերջիններին` օգտագործելով հակամարմիններ,ցիտոկիններ և այլն։
* Լիմֆատիկ(ավշային) համակարգի հիմնական ֆունկցիան ավշի նյութափոխանակությունը, տեղափոխումը և արտազատումն է։
* Էնդոկրին(Ներզատական) համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղ,վահանագեղձ,մակերիկամներ,ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը,հարվահանագեղձեր և սեռական գեղձեր։Սակայնգեղձեր։ Սակայն գրեթե բոլոր օրգաններում և հյուսվածքներում արտադրվում են սպեցիֆիկ ներզատական հորմոններ։Էնդոկրինհորմոններ։ Էնդոկրին համակարգի ֆունկցիան հորմոնների միջոցով օրգանների,հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաների կարգավորումն է։
 
== Անատոմիայի զարգացումը ==
286 077

edits