«Մարդու անատոմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Файл:Anatomical and geometrical proportions - Albrecht Dürer.png|thumb|right|[[Ալբրեխտ Դյուրեր]]՝ Մարդու մարմնի համաչափությունները]]
'''Մարդու անատոմիա''' (հունարեն` ἀνατομή , հատում, կտրում), ''մարդակազմություն'', գիտություն, ուսումնասիրում է [[մարդու օրգանիզմ]]ի և նրա առանձին [[օրգան|օրգանների]] ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը (կապված դրանց ֆունկցիայի հետ): Անատոմիան տեսական և գործնական բժշկության հիմնական գիտակարգերից է: Մարդու օրգանիզմի անատոմիական ոաումնասիրությունները ներառում են բնականոն օրգանների արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի հաջորդական ճշգրիտ նկարագրությունները: Ուսումնասիրության նպատակահարմարությունից ելնելով՝ նյութը բաժանվել է [[օրգան-համակարգեր]]ի, որոնք միավորվել են ըստ ընդհանուր կառուցվածքի և զարգացման ([[կարգաբանական անատոմիա]]): Դրա հետ կապված՝ անատոմիան ենթաբաժանվում է [[Ոսկրաբանություն|ոսկրաբանության]], [[հոդաբանություն|հոդաբանության]], [[մկանաբանություն|մկանաբանության]], [[ընդերաբանություն|ընդերաբանության]] (ներքին օրգանների՝ [[Շնչառական համակարգ|շնչառական]], [[Մարսողական համակարգ|մարսողական]], [[Միզասեռական համակարգ|միզային]] և [[սեռական համակարգ]]եր), [[անոթաբանություն|անոթաբանության]], [[նյարդաբանություն|նյարդաբանության]] ([[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական]] և [[ծայրամասային նյարդային համակարգ]]եր), [[ներզատաբանություն|ներզատաբանության]] ([[ներզատիչ գեղձեր]]) և [[զգայաբանություն|զգայաբանության]]: Անատոմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարդու կյանքի տարիքային տարբեր շրջաններում օրգանների ձևի ու կառուցվածքի օրինաչափորեն առաջացող փոփոխությունները, կոչվում է [[տարիքային անատոմիա]] (այն ընդգրկում է նաև մանկան անատոմիա):