«Մարդու անատոմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ՝
Տող 1.
'''Մարդու անատոմիա''' (հունարեն` ἀνατομή , հատում, կտրում), ''մարդակազմություն'', գիտություն, ուսումնասիրում է [[մարդու օրգանիզմ]]ի և նրա առանձին [[օրգան|օրգանների]] ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը (կապված դրանց ֆունկցիայի հետ): Անատոմիան տեսական և գործնական բժշկության հիմնական գիտակարգերից է: Մարդու օրգանիզմի անատոմիական ոաումնասիրությունները ներառում են բնականոն օրգանների արտաքին տեսքի և ներքին կառուցվածքի հաջորդական ճշգրիտ նկարագրությունները: Ուսումնասիրության նպատակահարմարությունից ելնելով՝ նյութը բաժանվել է [[օրգան-համակարգեր]]ի, որոնք միավորվել են ըստ ընդհանուր կառուցվածքի և զարգացման ([[կարգաբանական անատոմիա]]): Դրա հետ կապված՝ անատոմիան ենթաբաժանվում է [[Ոսկրաբանություն|ոսկրաբանության]], [[հոդաբանություն|հոդաբանության]], [[մկանաբանություն|մկանաբանության]], [[ընդերաբանություն|ընդերաբանության]] (ներքին օրգանների՝ [[Շնչառական համակարգ|շնչառական]], [[Մարսողական համակարգ|մարսողական]], [[Միզասեռական համակարգ|միզային]] և [[սեռական համակարգ]]եր), [[անոթաբանություն|անոթաբանության]], [[նյարդաբանություն|նյարդաբանության]] ([[Կենտրոնական նյարդային համակարգ|կենտրոնական]] և [[ծայրամասային նյարդային համակարգ]]եր), [[ներզատաբանություն|ներզատաբանության]] ([[ներզատիչ գեղձեր]]) և [[զգայաբանություն|զգայաբանության]]: Անատոմիայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարդու կյանքի տարիքային տարբեր շրջաններում օրգանների ձևի ու կառուցվածքի օրինաչափորեն առաջացող փոփոխությունները, կոչվում է [[տարիքային անատոմիա]] (այն ընդգրկում է նաև մանկան անատոմիա):
'''Մարդու անատոմիա''' (հունարեն` ἀνατομή , հատում, կտրում) մարդու մարմնի կառուցվածքի մասին գիտություն է։
 
Անատոմիայի հիմնական մեթոդը եղել է դիակներ հատելը, որից էլ առաջացել է նրա անվանումը (թարգամանբար հունարենից)։
Ինքնուրույն կիրառական նշանակություն ունեն պլաստիկ անատոմիա՝ ուսմունք մարմնի արտաքին կառուցվածքի և նրա համամասնությունների մասին (անհրաժեշտ է նկարիչներին, քանդակագործներին, ինչպես նաև հագուստ և կոշիկ արդյունաբերողներին), տեղագրական (վիրաբուժական) անատոմիա՝ ուսմունք օրգանների, [[Հյուսվածքներ|հյուսվածքների]], [[անոթներ|անոթների]] և նյարդերի փոխադարձ տեղադրության մասին՝ ըստ մարմնի շրջանների (կարևոր նշանակություն ունի գործնական բժշկության, հատկապես վիրաբուժության համար): Կառուցվածքի և ձևի ոաումնասիրությունը, կապված առանձին օրգանների և համակարգերի գործունեության հետ, կոչվում է [[ֆունկցիոնալ անատոմիա]]: Օրգանների մանրադիտակային կառուցվածքի մասին ուսմունքն անվանում են [[մանրադիտակային անատոմիա]], իսկ հյուսվածքներինը՝ [[հյուսվածաբանություն]]:
 
Այն ենթաբաժանվում է մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ(հիստոլոգիա) մասերի։Մակրոսկոպիկ անատոմիան ուսումնասիրում է մարդու մարմնի կառուցվածքը անզեն աչքով։ Այն ներառում է օրգանների ձևը,մակրոսկոպիկ կառուցվածքը ու դիրքը, տեղադրությունը, փոխհարաբերությունը հարևան օրգանների և ոսկրերի հետ,անոթավորումը և նյարդավորումը։Միկրոսկոպիկ անատոմիան ընդգրկում է մանրադիտակի կիրառման միջոցով չափազանց փոքր անատոմիական կառուցվածքների ուսումնասիրությունը` հյուսվածաբանությունը(հիստոլոգիա)` օրգանների կառուցվածքը ենթաբջջային,բջջային և հյուսվածքային մակարդակներում:Մարդու անատոմիան,ֆիզիոլոգիան և կենսաքիմիան հանդիսանում են ժամանակակից բժշկագիտության հիմնարար գիտությունները,որոնք ուսուցանվում են բժշկական կրթության հենց առաջին տարիներին: