«Ռուանդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 62.
Ռուանդան երկար տարիներ եղել է [[Գերմանիա|գերմանական]], ապա՝ [[բելգիա]]կան գաղութ: [[1918]] թվականին [[Ազգերի լիգա]]յի որոշմամբ դարձել է Բելգիայի պրոտեկտորատ: [[1960]] թվականին լուծարվել է թութսիների միապետությունը, իսկ [[1962]] թվականի [[հուլիսի 1]]-ին ձեռք է բերել անկախություն:
 
Անկախության առաջին տարիներին ([[1963]]–[[1965]]) Ռուանդայում սրվեցին հարաբերությունները բնիկ հուտու և թութսի էթնիկ խմբերի միջև, և տեղի ունեցան [[արյուն]]ահեղ ընդհարումներ: [[1973]] թվականի [[հուլիս]]ին ռազմական հեղաշրջման հետևանքով թութսիների նկատմամբ վարվող քաղաքականությունը խստացվեց, և նրանց զգալի մասը տարագրվեց [[Ուգանդա]]: Այնտեղ ձևավորվեց [[Ռուանդայի հայրենասիրական ճակատ]]ը (ՌՀՃ), որն արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվեց դեպի [[ԱՄՆ]] և [[Մեծ Բրիտանիա]]: 1990-ական թվականներին տնտեսական դժվարությունների սրման և ՌՀՃ-ի զինված խմբավորումների երկիր ներխուժելու պատճառով սկիզբ առավ թութսիներին դավադրության մեջ մեղադրելու մի գործընթաց, որի հետևանքով [[1994]] թվականին ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումներն իշխանությունների ցուցումով կոտորեցին ավելի քան 300 հազար թութսիների և չափավորական հուտուների: Այդ կոտորածները ([[1994]] թվականի [[ապրիլի 6]]-ից [[հուլիսի 16]]-ը) որակվել են որպես [[ռուանդական ցեղասպանություն]] և ճանաչվել միջազգայնորեն: Այդ նույն թվականին իշխանության եկավ ՌՀՃ-ն և [[1994]]–[[1997]] թթվականին շարունակեց [[հուտուներ]]ի դեմ ռազմական գործողությունները`գործողությունները՝ արդեն երկրի հյուսիս-արևմուտքում: [[2005]] թվականի [[մարտի 31]]-ին իշխանության եկավ Ռուանդայի ազատագրման ժողովրդական [[ուժ]]եր ապստամբական խմբավորումը, որը դատապարտեց [[ցեղասպանություն]]ն ու հայտարարեց զինված պայքարի ավարտը:
 
== Բնակչություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուանդա» էջից