«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
Սաբայի թագավորությունը ({{lang-ar|مملكة سبأ}}) առաջացել է Կահտան ցեղային միության տրոհումից անմիջապես հետո՝ [[մ. թ. ա. 8-րդ դար]]ում՝ այժմյան Եմենի մայրաքաղաք Սանաայի ({{lang-ar|صنعاء}}) շրջակայքում: Նրա հիմնադրումը որոշ աղբյուրներում նշվում է [[մ. թ. ա. 10-րդ դար]]ը՝ սաբացիներին ({{lang-ar|السبئيون}}) նույնեցնելով սաբիացիներ հետ ({{lang-ar|الصابئة}}): Գոյատևել է մինչև մ. թ. [[275]] թվականը:
 
Կահտան ցեղային միության տարածքում առաջացած ամենահայտնի ու հզոր այս պետության մասին առատ վկայություններ կան: Սաբացիները հայտնի էին իրենց հավատարմությամբ ''Ալմաքահ'' աստծուն: Որպես Սաբայի կենտրոն նշվում է [[Սիրուահ]] ({{lang-ar|صرواح }}) քաղաքը: Ապա Քարիբիլ Ուաթար արքան հիմնադրում է [[Մարիբ]] ({{lang-ar|مأرب}}) մայրաքաղաքը: Տարբեր արքաների օրոք Սաբան գրավում էր նոր տարածքներ, և նվաճված ժողովուրդը պարտավորվում էր հարկ վճարել Ալմաքահ աստծուն: Սաբայի մասին վաղնջական հիշատակությունը Աստվածաշնչյան պատմվածքն է,որն առնչվում է [[Սողոմոն Իմաստուն]] թագավորի կառավարման տարիների հետ ([[մ.թ.ա. 970]] - [[մ.թ.ա. 931]] թվականներ): Այն պատմում է,որ Սաբայի թագուհին, լսելով Սողոմոն թագավորի հռչակի մասին, եկել էր քննելու նրան դժվար հարցերով: Նա [[Երուսաղեմ]] է ժամանում համեմունքներով, ոսկով և թանկարժեք քարերով բեռնված ուղտերով: Տեսնելով թագավորի իմաստությունը, երկրի հարստությունը՝ թագուհին ասում է՝[[Պատկեր:Ancient Ma'rib 01.jpg|մինի|ձախից|[[Մարիբ]] քաղաքի ավերակները]] {{քաղվածք||«Օրհնյա՜լ լինի քո աստվածը,որ քեզ [[Իսրայել]]ի գահին է նստեցրել»}}
 
Մեկ այլ հիշատակությունը Սաբայի մասին արձանգարություն է, որտեղ կա այսպիսի մակագրություն՝ «Սաբան և միությունը»: Սա վկայում է, որ մենք գործ ունենք մի դաշնության հետ, որի ղեկավարումը իր ձեռքն էր վերցրել Սաբան: Այդ համաեմենական միությունը տևել է 4 դար՝ [[մ. թ. ա. 8-րդ դար]]ից մինչև [[մ. թ. ա. 4-րդ դար]]ը: