«Եմենի հնադարյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

[[Եմեն]]ը տարանցիկ առևտրի կենտրոն էր [[Հունաստան|հունական]] և [[Փյունիկիա|փյունիկյան]] քաղաք-պետությունները ծով-ցամաք ճանապարհով [[Հնդկաստան]]ի և [[Չինաստան]]ի հետ կապելու ճանապարհին: Առևտրական նավերը [[Մոլուքային կղզիներ|«Համեմունքների կղզիներից»]] ու Հնդկաստանից հասնում էին [[Արաբական ծով]], որտեղ նրանց մի մասը ցամաքով՝ [[Իրան]]ի տարածքով անցնում էր [[Առաջավոր Ասիա]], մյուս մասը ծովով շարունակում էր ճանապարհը դեպի [[Եմեն]]: Այստեղ՝ [[Կանա]] նավահանգստում կայանելով, նրանք առևտրական քարավաններով անցնում էին հյուսիս՝ [[Պաղեստին]] և [[Եգիպտոս]]: Ճանապարհն անցնում էր [[Հիջազի լեռներ]]ի հողմահայաց լանջերին գտնվող [[Թիհամայի դաշտավայր]]ով: Հետագայում այստեղ ձևավորվում են խոշոր քաղաքներ [[Մեքքա]]ն, [[Յասրիբ]]ը, [[ալ-Թաիֆ]]ը և այլն:
 
Հարավային Արաբիայում հիմնական առևտրական պետությունը եղել է Մաինը, ում ձեռքում էլ եղել է այսպես կոչված “խունկի ճանապարհը”: Նրանց առևտրական քարավանները հասել են մինչև [[Էգեյան ծով]] և [[Միջագետք]]: Հետագայում, երբ Մաինը ընկնում է Սաբայի տիրապետության տակ, իր ձեռքն է վերցնում առևտրական ճանապարհները: Իսկ Կաթաբանի և Հադրամաութի առևտրական քարավաները [[Պարսից ծոց]]ի միջոցով հասել են մինչև [[Եփրատ]] և [[Տիգրիս]], իսկ [[Բաբ էլ Մանդեպի նեղուց]]ի միջոցով առևտուր են արել [[Արևելյան Աֆրիկա]]յի երկրների հետ: Միջազգային տարանցիկ առևտուրը և աշխարհագրական բարենպաստ պայմանները զարկ են տալիս Եմենի [[Տնտեսություն|տնտեսությանը]]: Հիմնվում են առաջին քաղաքները, որտեղ կատարվում էր գյուղ-քաղաք ապրանքափոխանակությունը և առևտուրը: [[Գյուղ]]երում մշակվում էին զանազան արևադարձային մրգեր՝ [[խաղող]], [[արմավ]], [[թուզ]], [[դեղձ]], [[ձիթապտուղ]] և այլն: [[Հացահատիկային կուլտուրաներ|Հացահատիկային մշակաբույսեր]]ից տարածված էր [[ցորեն]]ը, [[բրինձ]]ը, [[գարի]]ն: Գյուղատնտեսությունը հնարավոր էր միայն արհեստական ոռոգման համակարգի շնորհիվ, այդ պատճակով կառուցվում էին պատնեշներ և այլ անհրաժեշտ կառույցներ ոռոգումն իրականացնելու նպատակով: Հատկապես նշանավոր էր Մարիբյան ամբարտակը (600 մ երկարությամբ, 15 մ բարձրությամբ),որը կառուցվել է [[մ.թ.ա. [[7-րդ դար]]ում և 13 տարի օգտագործվել է : Լեռան լանջերին անգամ զբաղվել են խաղողագործությամբ: Եմենցիները [[հաց]] էին պատրաստում նաև արմավի կորիզից առաջացած [[ալյուր]]ից: Զարգանում էր նաև [[անասնապահություն]]ը, ընտելացվել էին [[ուղտեր]]ը, [[Խոշոր եղջերավոր կենդանիներ|խոշոր]] և [[մանր եղջերավոր անասուններ]]ը, որոշ [[թռչուններ]]: Եմենում մշակվում է տեղական և [[Եթովպիա|եթովպական]] ծագում ունեցող մշակաբույսը՝ [[սուրճ]]ը: Հետագայում, երբ արաբները ընդունում են [[իսլամ]], սուրճը շարունակում է մնալ նրանց գլխավոր ըմպելիքը և հայտնի դառնում որպես ''«Իսլամի գինի»:'' [[Ուշ միջնադար|Ուշ միջնադարում]] սուրճը դուրս է եկել [[Արաբական թերակղզի|թերակղզու]] սահմաններից և լայն տարածում գտել ամբողջ աշխարհում:
 
== Հավատալիքներ ==