«Շուկայական արժեք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Շուկայական արժեք''', ապրանքի արտադրության վրա աբստրակտ աշխատանքի հասարակայնորեն անհրաժեշտ ծա...»:
 
No edit summary
Տող 1.
{{Թարմացնել}}
'''Շուկայական արժեք''', ապրանքի արտադրության վրա աբստրակտ [[աշխատանք]]ի հասարակայնորեն անհրաժեշտ ծախսումների քանակ, դրսևորվում է որպես որոշակի շուկա համանման ապրանքներ մատակարարող տարբեր արտադրողների աշխատանքի միջին ծախսումներ։ Շուկայական արժեքը շուկայական գների հիմքն է։ Ապրանքների հասարակական արժեքը Մարքսն անվանել է շուկայական արժեք։ Արժեքի հասարակական բնույթը դրսևորվում է շուկայում։ Նույնատեսակ ապրանքների անհատական արժեքները ձեռնարկություններում տարբեր են։ Սակայն ապրանքների արժեքի մեծությունը որոշվում է ոչ թե անհատական, այլ հասարակայնորեն անհրաժեշտ աշխատանքային ծախսումներով։ Շուկայական արժեք ձևավորվում է ներճյուղային մրցակցության ազդեցությամբ։ Շուկայական, կամ հասարակական արժեքի կոնկրետ մակարդակը որոշվում է տվյալ ճյուղի միջին (բացառիկ դեպքերում և կարճ ժամանակամիջոցում՝ լավագույն կամ վատագույն) պայմաններում արտադրվող և հիմնական զանգվածը կազմող ապրանքների անհատական արժեքով։ Արտադրության պայմանների փոփոխությունն ազդում է շուկայական արժեքի մակարդակի վրա։
{{ՀՍՀ}}