«Ողնուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  8 տարի առաջ
չ
կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ
չ ("Центральная_нервная_система-Central_nervous_system.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Ymblanter մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ [[commons:Commons:De...)
չ (կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ)
{{inline}}
 
 
I. [[Պարանոցային նյարդեր]]
8. [[Պարանոցային հաստացում]]
9. [[Գոտկային հաստացում]]
10. [[Ձիու պոչ]]]]
 
'''Ողնուղեղը''' (Medulla spinalis) կազմում է [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի բաժիններից մեկը։
 
== Ողնուղեղի զարգացումը ==
Ողնուղեղը ֆիլոգենետիկորեն ([[նշտարիկ]]ի իրանային ուղեղը) երևան է գալիս [[նյարդային համակարգ]]ի զարգացման երրորդ էտապում (խողողակավոր նյարդային համակարգ)։ Այդ ժամանակ [[գլխուղեղ]] դեռևս չկա, ուստի իրանային ուղեղը ունի օրգանիզմի բոլոր պրոցեսները` և վեգետատիվ, և անիմալ (ընդերային և մարմնային կենտրոններ) կարգավորող կենտրոններ։ Մարմնի հատվածավոր կառուցվածքին համապատասխան իրանային ուղեղն ունի հատվածավոր կառուցվածք։ Այն բաղկացած է իրար միացած նևրոմերներից, որոնց սահմաններում միակցվում է պարզագույն [[ռեֆլեկտոր ուղեղ]]ը:ը։ Մետամեր կառուցվածք ունի նաև մարդու ողնուղեղը, որով և պայմանավորված է նրա օրգանիզմում գոյություն ունեցող կարճ ռեֆլեկտոր ուղեղի առկայությունը։
 
[[Ձկներ]]ի գլխուղեղի հանդես գալու ([[ցեֆալիզացիա]]յի էտապ) և հետագա զարգացմանը զուգընթաց [[ցամաքային կենդանիներ]]ի գլխուղեղում հանդես է գալիս ամբողջ [[օրգանիզմ]]ը կարգավորող բարձրակարգ [[կենտրոն]]ներ, իսկ ողնուղեղը ընկնում է ենթակա դրության մեջ։ Ողնուղեղը մնում է ոչ միայն որպես հատվածային ապարատ, այլև դառնում է ծայրամասից գլխուղեղ և հակառակ ուղղությամբ գրգիռներ հաղորդող [[օրգան]], և նրա մեջ են զարգանում երկկողմանի կապերը գլխուղեղի հետ։ Որքան շատ է զարգանում գլխուղեղը. այնքան ողնուղեղի զարգացումը ավելի շատ է կախված մնում նրանից։ Օրինակ` գլխուղեղի կեղևի և նրա մեջ գտնվող շարժիչ [[նեյրոն]]ների (բացի [[բրգային բջիջներ]]ի) զարգացմանը զուգընթաց զարգանում են նրանից սկսվող թելերի համակարգերը (բրգային համակարգ)։ Քանի որ նոր կեղևն առաջանում է կաթնասուների մոտ, ուրեմն բրգային համակարգը ողնուղեղում հանդես է գալիս միայն այդ կենդանիների մոտ և կատարյալ զարգացմանն է հասնում մարդու մոտ` մեծ ուղողի կեղևի ամենաբարձր զարգացմանը համապատասխան, որտեղից և սկիզբ է առնում բրգային ուղին։ Այսպիսով, ողնուղեղի [[էվոլուցիա]]յի ընթացքում առաջանում են երկու ապարատներ` մեկը ավել հին, ողնուղեղի սեփական կապերի հատվածավոր ապարատն է, իսկ երկրորդը` ավելի նոր, գլխուղեղի հետ կապվող երկկողմանի հաղորդչական ուղիների ապարատը։ Կառուցվածքի այսպիսի սկզբունք նկատվում է նաև մարդու մոտ։
Իրանային ուղեղի առաջացման գործում վճռական գործոն է հանդիսանում շարժման միջոցով շրջապատի միջավայրին հարմարվելը։ Ուստի ողնուղեղի կառուցվածքը ցույց է տալիս կենդանու տեղաշարժման միջոցը։ Օրինակ, [[սողուններ]]ի (չունեն [[վերջույթ]]ներ և սողում են ամբողջ մարմնով. օրինակ, [[օձեր]]ը) ողնուղեղն ամբողջ երկարությամբ զարգացած է հավասարաչափ և չունի հաստացումներ։ Վերջույթերից օգտվող կենդանիների մոտ առաջանում են երկու հաստացումներ, ընդ որում, եթե ավելի զարգացած են [[առջևի վերջույթներ]]ը (օրինակ, [[թռչուններ]]ի թևերը), ապա գերակշռում է ողնուղեղի առաջային (վզային) հաստացումը, եթե ավելի զարգացած են հետին վերջույթները (օրինակ, [[ջայլամ]]ինը), ապա մեծացած է հետին (գոտկային) հաստացումը, իսկ եթե քայլելուն մասնակցում են և’ առաջին, և’ հետին վերջույթները հավասարապես (չորքոտանի [[կաթնասուններ]]), ապա երկու հաստացումներն էլ զարգացած են միատեսակ։ Ձեռքի, որպես աշխատանքի օրգանի, ավելի բարդ գործունեության հետ կապված մարդու ողնուղեղի պարանոցային հաստացումն ավելի է զարգացել, քան գոտկայինը։
 
[[Ֆիլոգենեզ]]ի նշված գործոնները դեր են խաղում նաև ողնուղեղի [[օնտոգենեզ]]ում:ում։ Ողնուղեղը զարգանում է ուղեղային խողովակի հետին հատվածից (առջևինից զարգանում է գլխուղեղը)։ Խողովակի ներքին մակերեսին, նրա յուրաքանչյուր կողքային պատի վրա ի հայտ են գալիս սահմանային ակոսներ (sulcus limitans), որոնք խողովակը ներսից բաժանում են փորային ու մեջքային մասերի։ Փորային բաժնից գոյանում են ողնուղեղի գորշ նյութի առաջնային սյուները (շարժիչ նեյրոնների բջջային մարմինները), նրանց հպված երկայնաձիգ նյարդաթելերի խրձերը և նշված նեյրոնների ելունները (շարժիչ արմատները)։ Մեջքային բաժնից առաջանում են [[գորշ նյութ]]ի հետի սյուները (զգացող նեյրոնների բջջային մարմինները), հետին պարանները (նեյրոնների ելունները)։
 
Այսպիսով, ուղեղային խողովակի փորային մասը սկզբնական շարժիչ շրջանն է, իսկ մեջքայինը` սկզբնական զգացողը։
Գորշ նյութը տեղավորված է ողնուղեղի կենտրոնական մասում և շրջապատված է սպիտակ նյութով։ Նա կազմում է երկու անկանոն ձևի ուղղաձիգ սյուներ, որոնք տեղավորված են ողնուղեղի աջ ու ձախ կեսերում և միացած են իրար նեղ լայնական գորշ կպուկով (commissura grisea), որի կենտրոնու գտնվում է ողնուղեղի կենտրոնական նեղ խողովակը (canalis centralis )։ Վերջինս անցնում է ողնուղեղի ամբողջ երկարությամբ և պարունակում է ուղեղ – ողնուղեղային հեղուկ (liquor cerebrospinalis)։
 
Տարիքի հետ միասին կենտրոնական խողովակը (canalis centralis) նեղանում է և տեղ-տեղ խցանվում, այնպես որ 40 տարեկանից հետո (93%-ում) այն դադարում է ամբողջական խողովակ լինելուց :։ Canalis centralis-ը գորշ կպուկը բաժանում է երկու մասի` առաջնային և հետին (commissura grisea anterior et posterior)։ Ճիշտ նույն ձևով էլ գորշ նյութի յուրաքնչյուր սյան մեջ լինում են 2 սյուներ` առաջային և հետին (commissura grisea anterior et columna posterior)։ Ողնուղեղի լայնական կտրվածքների վրա այս սյունակները ունեն եղջյուրների տեսք` առաջային լայնացած (cornu anterius) և հետին (cornu posterius) սրացած։ Դրա շնորհիվ գորշ նյութի ընդհանուր տեսքը սպիտակ նյութի ֆոնի վրա նման է H տառի։
 
Գորշ նյութը բաղկացած է նյարդային բջիջներից, որոնք խմբավորվում են [[կորիզ]]ների ձևով, որոնց դասավորությունը հիմնականում համապատասխանում է ողնուղեղի հատվածային կառուցվածքի և նրա նախնական եռանդամ [[ռեֆլեկտոր աղեղ]]ին:ին։ Այս աղեղի առաջին զգացող նեյրոնը գտնվում է միջողնային հանգույցներում, ծայրամասային ելունը նյարդերի կազմի մեջ գնում է դեպի օրգաններն ու հյուսվածքները, որտեղ կապի մեջ են մտնում ընկալիչների հետ, իսկ կենտրոնական ելունը, մտնելով հետին զգացող նյարդի արմատի մեջ, ողնուղեղի հետին կողմնային ակոսի միջով թափանցում է ողնուղեղի մեջ, որտեղ միանում է հետին եղջյուրների բջիջների հետ։
 
Ամենաշատ թվով բջիջներ գտնվում են ողնուղեղի պարանոցային հաստուկի առաջային եղջյուրում, որտեղից նյարդավորվում են վերին վերջույթները, որոնք մասնակցում են մարդու աշխատանքային գործունեությանը։ Մարդկանց ձեռքի, որպես աշխատանքի օրգանի, շարժումների բարդացման հետ կապված այդ կորիզները նշանակալի չափով ավելի շատ են , քան կենդանիներինը (ներառյալ նաև անտրոպոիդները)։ Այսպիսով, գորշ նյութի հետին և առջևի եղջյուրներն առնչություն ունեն կենդանական կյանքի օրգանների, հատկապես շարժողական ապարատի նյարդավորման հետ, որի կատարելագործմանը զուգընթաց էվոլուցիայի ընթացքում զարգացել է և ողնուղեղը։
286 513

edits