«Միջատաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմական զարգացումը: կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 6.
=== Պատմական զարգացումը ===
Միջատներ մարդուն հետաքրքրել են ամենահին ժամանակներից, երբ նկատվել է առանձին տեսակների հասցրած վնասը և մյուսների օգտավետությունը։ Դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում ասորական սեպագիր արձանագրություններում և եգիպտական պապիրուսներում հիշատակված են մորեխների հասցրած վնասի մասին, իսկ հին չինական ձեռագրերում ցուցումներ կան շերամապահության և բանջարանոցային վնասատու միջատների դեմ պայքարի վերաբերյալ։
Սակայն միջատաբանությունը, որպես գիտություն, առաջացել է 17-րդ դարում։ Գիտության հիմքը կազմել են Յա.Սվամերդամի, Մ.Մալպիգիի, Ֆ.Բուոնաննիի, Ի.Գեդարտի աշխատությունները։ Կենդանիների, այդ թվում և միջատների, ժամանակակից կարգաբանության հիմնադիրը [[Կարլ Լիննեյ]]ն է, որն իր «Բնության համակարգ» հայտնի աշխատությունում նկարագրել է միջատների 1936 տեսակ, դրանց բաժանել կարգերի, սեռերի, տվել գիտական անվանումները։ [[Չարլզ Դարվին]]ի «Տեսակների ծագումը» աշխատության երևան գալուց հետո միջատների համակարգերը սկսեցին կազմվել ֆիլոգենետիկ սկզբունքով։ 19-րդ դարում միջատաբանական կարևոր աշխատանքներ են կատարվել [[Ֆրանսիա]]յում, [[Ռուսաստան]]ում, [[Գերմանիա]]յում և այլուր։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարում լույս են տեսնում միջատներին նվիրված մեծ թվով աշխատություններ, փաստական հարուստ նյութ է կուտակվում դրանց [[ֆաունա]]յի վերաբերյալ։ Առանձնապես զարգանում է միջատների կարգաբանությունը։ Գիտությանը հայտնի միջատների տեսակների թիվը հասնում է 1 մլն (ենթադրվում է, որ գոյություն ունի 2-3 մլն տեսակ), ամեն տարի նկարագրվում են հարյուրավոր նոր տեսակներ։ Կատարելագործվում և վերակազմվում են միջատների համակարգերը, օգտագործվում հետազոտությունների նորագույն մեթոդներ ([[էլեկտրոնային մանրադիտակ]], էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, տաքսոնոմիական վերլուծություն և այլն)։ Ակտիվորեն զարգանում են միջատների ֆիզիոլագիան, հատկապես [[զգայարան]]ների ուսումնասիրությունը, մորֆոլոգիան, որտեղ օրգաններն ուսումնասիրվում են ֆունկցիայի հետ միասնության մեջ։ Մեծ նշանակություն ունեցավ [[ֆոտոպերիոդիզմ]]ի ուսումնասիրությունը։ Հայտնաբերվեցին միջատների զարգացումը կարգավորող [[հորմոն]]ներ և [[հակահորմոն]]ներ, որոնք նախատեսվում են օգտագործել վնասատուների դեմ կազմակերպվող պայքարում։ Միջատաբանության ինքնուրույն բաժին է դարձել միջատների [[կենսաքիմիա]]ն, հայտնաբերվել են դրանց կողմից արտաքին միջավայր արտազատվող նյութերը, հատկապես [[ֆերոմոն]]ները, որոնք կարգավորում են միջատների վարքը։ 20-րդ դարը գիտական բարձր հիմքերի վրա են դրվել միջատների էթոլոգիական ուսումնասիրությունները, որոնց շնորհիվ բացահայտվել է «մեղուների լեզուն»:։ Լայն զարգացում են ստացել միջատների [[էկոլոգիա]]ն, [[աշխարհագրություն]]ը, հնէաբանությունը։ 19-րդ դարի սկզբում հայտնի է եղել ընդամենը 219 բրածո միջատ, 1978-ին՝ ավելի քան 12 հազ. տեսակ։ 19-րդ դարի վերջին և հատկապես 20-րդ դարում արագ թափ է ստանում կիրառական միջատաբանությունը, որը բաժանվում է՝
* գյուղատնտեսական (դաշտային պտղատու և բանջարանոցային կուլտուրաների վնասատուներ)
* անտառային (անտառի վնասատուներ)