«Ըմպան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ըմպանը''' (pharynx) [[մարսողական խողովակ]]ի և [[շնչառական ուղի|շնչառական ուղու]] այն մասն է, որը հանդիսանում է որպես կապակցող օղակ մի կողմից [[քթի խոռոչ|քթի]] և [[բերանի խոռոչ]]ների միջև, մյուս կողմից՝ [[կերակրափող]]ի և [[կոկորդ]]ի միջև։ Ըմպանը ներսի տարածությունը կոչվում է [[ըմպանի խոռոչ]] (cavum pharynges)։ Ըմպանը տեղավորված է քթի, բերանի խոռոչների ու կոկորդի հետևը և ձգվում է ծոծրոսկրի հիմային մասից մինչև պարանոցային VI [[ող]]ը:ը։
 
Ըմպանի առջևի մասում տեղավորված [[օրգան]]ներին համապատասխան այն բաժանում են 3 մասի՝ քթային (pars nasalis), բերանային(pars oralis) և կոկորդային (pars laryngea)։ Կլման ժամանակ [[քիմք|փափուկ քիմքը]] բարձրացնում է վեր ու հետ և բոլորովին անջատում է ըմպանի քթային հատվածը բերանային հատվածից։ Ըմպանի խոռոչում բացվում են 7 անցքեր, որոնցից չորսը ընկած են փափուկ քիմքից վեր (երկու [[խոան]]ների և երկու [[եվստախյան փող|եվստախյան խողովակների]] անցքեր), իսկ երեքը՝ փափուկ քիմքից ցած(սրանք բացվում են բերանի, կոկորդի և կերակրափողի մեջ)։ Ըմպանի վերին պատը (առաստաղը) կոչվում է ըմպանի գմբեթ կամ թաղ(fornix pharynges)։ Ըմպանի երկարությունը թաղից մինչև ներքևի ծայրը 15սմ է, լայնությունը ավելի մեծ է, քան առաջ-հետին տրամագիծը։ Քթային մասում, անմիջապես գանգի հիմքից ցած այն հասնում է 4-5սմ-ի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ըմպան» էջից