«Այրվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական և վիքիֆիկացման ուղղումներ, փոխարինվեց: : → ։ (41) oգտվելով ԱՎԲ
Տող 81.
Ծանր այրվածքները հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժական մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ։ Այրվածքից մահվան հիմնական պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի այրվածքների, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակաբանական բարդություններն են։ Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված [[օրգան]]ը կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ [[մեկուսարան]]ում։ Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնում են հատուկ մահճակալի՝«օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա։
 
Նման պայմաններում մակերեսային այրվածքներ ապաքինվում են 2-3 շաբաթում՝ առանց թարախակալվելու։ Խոր այրվածքներ արագ կեղևակալվում են, որը հնարավորություն է տալիս վիրահատությամբ հեռացնել մեռուկացած հյուսվածքները և տեղը [[փոխպատվաստում|պատվաստել]] սեփական առողջ մաշկ։ Դա խիստ կրճատում է բուժման ժամկետները և լավ արդյունք տալիս։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այրվածք» էջից