«Այրվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
 
== Առաջին օգնություն ==
[[Պատկեր:Blister from burns (side).png|thumb|150px|Երկրորդ մակարդակի արյվածքի ժամանակ առաջացող բուշտ]]
[[Պատկեր:Verbrennung 3grad01.jpg|thumb|150px|Երրորդ մակարդակի մաշկի մեծածավալ այրվածքներ]]
[[Պատկեր:Burns foot.jpg|thumb|150px|IIIբ և IV մակարդակի այրվածքներ, երևում է նեկրոզը և հյուսվածքների քայքայումը]]
=== Կրակով այրվածք ===
Կրակով այրվելիս առաջին օգնությունը ջրով, ծածկոցով, վերարկուով կամ հաստ գործվածքով այն հանգցնելն է: Հաճախ այրվող հագուստը մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, նրանք չեն կողմնորոշվում, սկսում են այս ու այն կողմ նետվել կամ փախչել՝ ուժեղացնելով կրակը: Նման դեպքերում շրջապատողները պետք է այրվողին կանգնեցնեն, կրակը մարեն և հանեն այրվող հագուստը:
Տող 74 ⟶ 77՝
=== Քիմիական նյութերով այրվածք ===
Քիմիական նյութերով մաշկը այրվելիս, այն արագ լվանալ առատ ջրով, դնել մանրէազերծած վիրակապ և տուժածին հասցնել հիվանդանոց: Այրվածքի դեպքում չի կարելի մեզ օգտագործել, քանի որ այն կարող է պարունակել մանրէներ և առաջացնել այրվածքային մակերևույթի թարախակալում:
 
== Բուժում ==
Ծանր այրվածքները հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժական մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ: Այրվածքից մահվան հիմնական պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի այրվածքների, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակաբանական բարդություններն են: Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված [[օրգան|օրգանը]] կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ [[մեկուսարան|մեկուսարանում]]: Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնում են հատուկ մահճակալի՝«օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այրվածք» էջից