«Ակնոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Tommaso da modena, ritratti di domenicani (Ugo di Provenza) 1352 150cm, treviso, ex convento di san niccolò, sala del capitolo.jpg|աջից|մինի|Ակնոցի ամենահին պատկերը՝ «Թրեվիզո» եկեղեցում 1352 թ-ին ստեղծված որմնանկարի վրա]]
'''Ակնոց''', օպտիկական սարքերից ամենատարածվածը. նախատեսված է [[Տեսողություն|տեսողության]] օպտիկական թերությունները շտկելու (օպտիկական ակնոց), ինչպես նաև աչքերի[[աչքեր]]ի պաշտպանության համար (արևային ակնոց, բանվորական ակնոց)։
 
Բաղկացած է [[Ապակի|ապակուց]] և շրջանակից, որն ապահովում է ապակու ճիշտ դիրքն աչքի նկատմամբ և [[աղեղնակ]]ի կամ այլ հարմարանքի միջոցով ակնոցը պահում անհրաժեշտ դիրքում:
'''Ակնոց''', օպտիկական սարքերից ամենատարածվածը. նախատեսված է տեսողության օպտիկական թերությունները շտկելու (օպտիկական ակնոց), ինչպես նաև աչքերի պաշտպանության համար (արևային ակնոց, բանվորական ակնոց)։
 
Առաջին տեղեկությունները ակնոցների մասին վերաբերում են [[1289]] թ-ին։թվականին։
 
«Թրեվիզո» [[Եկեղեցի|եկեղեց]]ու՝ [[1352]] թ-ինթվականին ստեղծված [[որմնանկար]]ի վրա պատկերված ակնոցը համարվում է ակնոցի ամենահին պատկերներից մեկը։
 
== Շտկող ակնոց ==
Համասեռ թափանցիկ միջավայրում [[լույսի ճառագայթ]]ը տարածվում է ուղղագիծ և մի միջավայրից մյուսն անցնելիս փոխում է իր ուղղությունը՝ բեկվում է: [[Լույս]]ի տարածման այդ առանձնահատկության վրա է հիմնված շտկող ակնոցի համար [[տեսապակի|տեսապակու]] օգտագործումը:
 
Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկուռուցիկ տեսապակիով, այնուհետև գնում են զուգամիտվող ուղղությամբ և տեսապակու հետևում հավաքվում 1 կետում՝ [[կիզակետ]]ում: Այդպիսի տեսապակին անվանում են ''հավաքող'' և նշանակում դրական (+) նշանով:
 
Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկգոգավոր տեսապակիով, այնուհետև գնում են տարամետ ուղղությամբ և տեսապակուց առաջ առաջացնում կեղծ կիզակետ: Երկգոգավոր տեսապակին անվանում են ''ցրող'' և նշանակում բացասական (-) նշանով:
 
Բացի նշված գնդաձև տեսապակիներից, գոյություն ունեն գլանաձև տեսապակիներ՝ հավաքող և ցրող հատկությամբ: Դրանք ճառագայթները բեկում են միայն 1 ուղղությամբ, ուստի զուգահեռ ճառագայթները դրանցով անցնելիս կիզակետում առաջացնում են ոչ թե կետ, այլ գիծ: Այժմ պատրաստում են օպտիկական տեսակետից ավելի կատարյալ՝ մահիկաձև և, այսպես կոչված, պունկտալային տեսապակիներ, իսկ գլանաձևի փոխարեն տակառաձև տորիկ տեսապակիներ:
 
Տեսապակու կենտրոնից մինչև կիզակետ եղած հեռավորությունը կոչվում է կիզակետային: Որքան այն փոքր է, այնքան մեծ է նրա բեկման ուժը: Տեսապակու օպտիկական ուժը չափում են [[դիօպտր]]ներով: Տեսապակու օպտիկական ուժը 1 մ կիզակետային հեռավորության վրա հավասար է 1 դիօպտրի: Ցանկացած տեսապակու [[օպտիկական ուժ]]ը հավասար է կիզակետային հեռավորության հակադարձ մեծությանը: Օրինակ՝ 2 մ կիզակետային հեռավորությամբ տեսապակու օպտիկական ուժը հավասար կլինի 0,5 դիօպտրի (1:2 մ), 0,5 մ հեռավորության դեպքում՝ 2 դիօպտրի (1:0,5 մ), 0,25 մ-ի՝ 4 դիօպտրի, 0,1 մ-ի՝ 10 դիօպտրի և այլն:
 
=== Հավաքող տեսապակիով ակնոցներ ===
Հավաքող տեսապակիներով ակնոցը, որը լրացնում է անբավարար ակոմոդացիան նշանակում են [[Հեռատեսություն|հեռատեսության]] ու [[ծերունական հեռատեսություն|ծերունական տեսողության]] ժամանակ:
 
Հավաքող տեսապակիներով ակնոցի տեսապակու [[օպտիկական ուժ]]ը չափվում է "+" նշանով [[դիօպտր]]ներով:
 
=== Ցրող տեսապակիով ակնոցներ ===
Ցրող տեսապակիներով ակնոց նշանակում են [[Կարճատեսություն|կարճատեսության]] ժամանակ, որոնց [[օպտիկական ուժ]]ը չափվում է "-" նշանով [[դիօպտր]]ներով:
 
Աչքի տարաբեկության ժամանակ թույլ տեսողությունը կարելի է լավացնել գլանաձև կամ տակառաձև տեսապակիներ ունեցող ակնոցներով:
 
Որոշ դեպքերում անհրաժեշտ է միաժամանակ օգտագործել հեռուն և մոտիկը
տեսնելու ակնոցներ կամ, որ ավելի հարմար է, նույն ակնոցը, որի տեսապակիների բեկման ուժերը տարբեր են (երկկիզակետ): Նման տեսապակիների վերին մասը ծառայում է հեռուն, ներքևինը՝ մոտ տարածությունը տեսնելու համար:
 
=== Եղջերենու ուռուցիկության խախտում ===
[[Եղջերենի|Եղջերենու]] ուռուցիկության խախտման, 1 աչքում [[ոսպնյակ]]ի բացակայության, աչքերում [[օպտիկական ուժ]]ի մեծ տարբերության դեպքերում սովորաբար ակնոցը քիչ է օգնում: Նման դեպքերում [[տեսողություն]]ն էապես լավացնում են, այսպես կոչված, [[հպվող տեսապակիներ]]ը, որոնք դրվում են անմիջապես [[ակնագունդ|ակնագնդի]] առջևի մասում՝ [[աչք]]ի հետ կազմելով միասնական օպտիկական համակարգ: Բացի տեսողությունը լավացնելուց, հպվող տեսապակիները վերականգնում են նաև աչքերի համատեղ աշխատանքի ունակությունը: Դա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր, աշխատանքի բնույթից ելնելով, պետք է ունենան լավ աչքաչափ և ճիշտ որոշեն հեռավորությունը: Հպվող տեսապակիները սովորականներից նպատակահարմար են նաև կոսմետիկ տեսակետից, քանի որ տեսանելի չեն: Հպվող տեսապակիները պատրաստում են յուրահատուկ [[պլաստմասսա]]յից, որոնք կարելի է ինքնուրույն դնել և հանել (տրամագիծը՝ 8-9 մմ): Դրանք կարելի է դնել 4-6 ժ և ավելի՝ կախված անհատական զգայնությունից:
 
=== Խոշորացույց ակնոցներ ===
Գոյություն ունի հատուկ նշանակության խոշորացույց ակնոց, որը [[հեռադիտակի]] նման է, ունի 2՝ հավաքող և ցրող [[տեսապակի]]ներ՝ ամրացված անշարժ ընդհանուր շրջանակին: Այդպիսի համակարգը խոշորացնում է կրկնակի և կարող է օգնել [[ցանցաթաղանթ]]ի կամ [[տեսողական նյարդ]]ի հիվանդությունների դեպքում՝ [[Տեսողություն|տեսողության]] կտրուկ թուլանալուց: Այժմ երեխաներին ակնոց ավելի հաճախ Են նշանակում, քան նախկինում: Դա կապված է ավելի վաղ և ժամանակին տեսողության անբավարարության հայտնաբերման, տեսողական ծանրաբեռնվածության մեծացման ([[ընթերցանություն]]ը և [[հեռուստացույց]] դիտելը) հետ, որը դպրոցական և նույնիսկ նախադպրոցական տարիքում կարող է [[կարճատեսություն]] առաջացնել:
 
Սխալ ընտրված ակնոցը կարող է խախտել [[աչք]]ի օպտիկական համակարգի բնականոն զարգացումը՝ առաջացնելով տեսողության թուլացում: Սովորաբար երեխաների համար ակնոց ընտրում են մի քանի փուլերով: Ակնոց կրող երեխաները պետք է տարին գոնե 1 անգամ (իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ) խորհրդակցեն [[ակնաբան]]ի հետ:
 
=== Ակնոցի նշանակում ===
Ակնոցը պետք է նշանակի միայն [[բժիշկ]]ը: Շատ կարևոր է [[Ակնոցի շրջանակ |շրջանակ]]ի ճիշտ ընտրությունը, որը կատարում է մասնագետը (օպտիկը)՝ ակնոցի պատվեր վերցնելիս: Ճիշտ ընտրված շրջանակը չի ճնշում ոչ [[քիթ]]ը, ոչ [[ականջ]]ները, ապահովում է ապակիների ճիշտ դիրքն [[աչքեր]]ի առաջ, այսինքն համապատասխանում է [[բբեր]]ի միջև եղած հեռավորությանը: Հաջող ընտրված շրջանակը կարող է քողարկել [[դեմք]]ի որոշ թերություններ և դարձնել ավելի գրավիչ: Ակնոց գործածելուց հետո պետք է այն մաքրել մաքուր գործվածքով:
 
=== Ակնոցին հարմարվելը ===
Երբեմն ակնոցին անմիջապես չեն հարմարվում, օրինակ՝ հասուն տարիքում օգտագործելիս, ինչպես նաև ակնոց փոխելիս: Ակնոցին հարմարվելու ընթացքում կարող են առաջանալ օպտիկական պատրանքներ՝ առարկաները փոքր կամ խոշոր են երևում, և թվում է՝ դրանք շարժվում են [[աչքեր]]ը և [[գլուխ]]ը շրջելիս, լինում են երկրի մակերևույթի մոտեցման կամ հեռացման, սենյակի թեքվածության զգացողություններ: Այս բոլորը կարող են առաջացնել [[գլխապտույտ]] և նույնիսկ [[սրտխառնոց]]: Սովորաբար նման երևույթները 2-3 շաբաթից անցնում են: Եթե նշված ժամկետից հետո չեն հարմարվում ակնոցին, ուստի պետք է խորհրդակցել բժշկի հետ, պարզել չհարմարվելու պատճառը:
 
== Պաշտպանիչ ակնոցներ ==
== Գրականություն ==
* Питер Джеймс, Ник Торп Древние изобретения = Ancient Inventions. - Мн.։ ООО "Попурри", 1997. - 768 с. - ISBN 985-438-139-0 (ռուսերեն)
Տող 15 ⟶ 55՝
* [http://www.college-optometrists.org/en/knowledge-centre/museyeum/online_exhibitions/spectacles/lorgnettes.cfm Spectacles gallery] (անգլերեն)
 
{{ՀԲՀ}}
[[Կատեգորիա:Հայտնագործություններ]]
[[Կատեգորիա:Օպտիկա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ակնոց» էջից