«Ագռավներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.71.55.160 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Գաբրիելյան Աշոտ մասնակց...
Տող 39.
Սովորական կաչաղակի պոչը երկար է, փետրավորումը՝ սևի ու սպիտակի համադրությամբ։ Երևան է թափանցել 1970-ական թվականներին։ Վնասակար է. ոչնչացնում է որսորդական և այլ մանր թռչուններ ([[կաքավ]], [[լոր]], [[արտույտ]]) ու մեծ քանակությամբ ձվեր։ Սևանա լճի ափամերձ տնկարկների խիտ սավանում բազմանում է անկորուստ, ուստի անհրաժեշտ է կիրառել թվաքանակի նվազեցման արհեստական միջոցներ։ Խոշոր քաղաքներում սանիտարական վիճակի ցուցիչ է. տարածված է փողոցներում և քաղաքամերձ աղբանոցներում։
 
===Ալպիական ճայ===
Ալպիական ճայի ՀՀ-ում տարածմանը վերաբերող տվյալներ հավաքագրվել են 1955 թ-ին։ Թռիչքը ճարպիկ է, սավառնում է մեծ բարձրություններում՝ ժայռագագաթների շուրջը։ Բարձրադիր լեռնային գոտում տարածված լինելու պատճառով կենսակերպի բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրված չեն։
Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է Կարմիր գրքում:
Տարածվածությունը: Հարավային Եվրոպայի, Հյուսիսարևմտյան Աֆրիկայի, Փոքր, Առաջավոր և Միջին Ասիայի լեռները, Արևմտյան Տիբեթ, Հիմալայներ և Ալթայ:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում բնադրում է մեկուսացված օջախներով Զանգեզուրի լեռնաշղթայում և լեռնաճյուղերում:
Ապրելավայրերը: Բնակեցնում է սուբալպիան և ալպիան շրջանների ժայռերը և դրանց մերձակայքը: Ձմռանը հանդիպում է ցածր լեռնային շրջանում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց և չվող: Բնադրում է ոչ մեծ գաղութներով: Բները պատրաստում է դժվարհասանելի ժայռերում և կիրճերում: Ձվադրումը մայիս–հունիսին: Դնում են 3–6 ձու: Զարգացումը` 18–21 օր:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Խիստ սակավաթիվ տեսակ է՝ օջախային բնադրմամբ:
Վտանգման հիմնական գործոնները: Հայտնի չեն, հավանաբար, փոքր թվաքանակը:
Պահպանության միջոցառումները: Ապրելավայրերի մի մասը ներգրավված է “Զանգեզուր” արգելավայրում և “Արևիկ” ազգային պարկում: Պահպանվում է “Բողաքար” պետական արգելավայրում: Պահպանման հատուկ միջոցառումների կարիք չունի:
 
===Կարմրակտուց ճայ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագռավներ» էջից