«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
No edit summary
Տող 1.
Էդուարդ Տեր-Ղազարյան (հունիսի 20, 1923, Երևան – ապրիլի 16, 2012, Երևան), մանրադիտակային քանդակների ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր գործիչ (2004): Անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները ցուցադրել է Երևանում ավելի քան կես դար առաջ` 1947թ: Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ` նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով: Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող է դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն:
 
Նրա միկրոաշխատանքները դժվարությամբ են բացատրվում և հիմնականում հասու չեն մարդկային տրամաբանությանը: Նրա խոշորագույն նվաճումը միկրոքանդակագործության մի նոր ուղղության` շարժական միկրոաշխատանքների ստեղծումն էր: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այս աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:
 
 
Նրա ցուցահանդեսները գրավել են շատերի սրտերն աշխարհի տարբեր երկրներում` Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հարավսլավիայում, Ճապոնիայում, Իրանում, Եգիպտոսում, Ռուսաստանում և այլուր: Միայն 1983 թ. ընթացքում Էդուարդ Ղազարյանի անունը 9 անգամ հիշատակվել է ռուսական «Դիվո» ռեկորդների գրքում (Գինեսի ռեկորդների գրքի ռուսական տարբերակը):
 
 
 
Կյանք
Բազմամյա գործունեության և վաստակի համար 87-ամյա Էդուարդ Տեր-Ղազարյանին շնորհվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:
Առնո Բաբաջանյան Համերգասրահի ճեմասրահում ցուցադրվել են հռչակավոր միկրոքանդակները, <<Վիոլա պամպոզա>> ալտը, ծաղրանկարները: Տաղանդավոր ջութակահարին իրենց կատարումներով ողջունեցին <<Շելլ>> դաշնամուրային տրիոն, Երևանի կամերային երգչախումբը, <<Բերդ>> պարային համույթը, ինչպես նաև արվեստագետի թոռնուհին:
Նա ստեղծել է 1000- ից ավելի մանրաքանդակ, մոտ 600 նոր երաժշտական գործիք, 1500 ծաղրանկար:
Նրա միկրոքանդակներն առաջին անգամ ցուցադրվել են 1947 թվականին Երևանի ազգային թանգարանում: Նրա միկրոգլուխգործոցները նվիրել են Ռոքֆելլերին, Անգլիայի թագուհի Ելիզավետա Երկրորդին,Ստալինին: Իսկ միջազգային ասպարեզ առաջին անգամ դուրս են եկել 1977 թվականին, ցուցադրվել Լոս Անջելեսի խորհրդային ցուցահանդեսի հայկական տաղավարում, և որակվել իբրև աշխարհի <<ութերորդ հրաշալիք>>:
 
Հրաշք կարելի է համարել ասեղի ծայրին քանդակած ուղտերի քարավանը, մետաղի փշուրի վրա քանդակած խաչքարը և Հիսուսի դիմապատկերը, ասեղի անցքի մեջ գավազանով Չարլի Չապլինը, Միլոսյան Վեներա, ամենափոքր իկոնան, մազի ծայրին քանդակած Ազատության արձանը: Նրա տասը մանրաքանդակ գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում: Իսկ այդ գլուխգործոցները հնարավոր է դիտել, մեծացնելով 5000 անգամ:
 
Լուվրի թանգարանի պատվերով բրնձի հատիկի վրա քանդակել- ավարտել էր Այվազովսկու <<Իններորդ ալիքը>>, երբ անսպասելիորեն <<քանդակը>> կուլ է տալիս պատշգամբում հայտնված աղավնին: <<Կուլ է տալիս>> մեկ միլիոն դոլարն ու երեք ամսվա տքնաջան աշխատանքի արդյունքը:
Անսովոր ձիրքի տեր արվեստագետը նաև սրամիտ ու կենսուրախ մարդ է եղել: Արվեստագետի ընկերոջ` Արմեն Բուդաղյանը բնորոշմամբ քանդակագործը <<մեր ժողովրդի պարծանքն է, որը չունի մրցակից և թափանցում է անտեսանելի գաղտնիքներից այն կողմ>>:
 
 
 
 
 
 
 
Գործունեություն
1977 - ավարտել է Երևանի կոնսերվատորիան,
1939 -1946 թվականներին նվագել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում,
1946 -1986 թվականներին՝ Հայաստանի սիմֆոնիկ (1947-1986 թվականներին՝ կոնցերտմայստեր) նվագախմբում:
1943 թվականից թզի կորիզի, մարդու մազի, բրնձի հատիկի, ալմաստի, պողպատի, ոսկու փոշեհատիկների և այլ նյութերի՝ միկրոնով չափվող մեծության մասնիկների վրա հզոր խոշորացույցի օգնությամբ ստեղծել է 600 - ից ավելի միկրոքանդակներ՝ «Չառլի Չապլին» (1973, պողպատ), «Նիկոլո Պագանինի» (1974, ոսկու փոշեհատիկ, երկուսն էլ՝ ասեղի անցքի մեջ), այդ բնագավառում եզակի՝ շարժվող միկրոֆիգուրներով «Գուլիվերը և լիլիպուտները» (1976, մարդու մազ, պողպատ) և այլն:
Վերակերտել է Յո. Ս. Բախի «վիոլա-պոմպոզան» (1724, վարպետ՝ Հոֆման), պատրաստել երաժշտականի քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն` մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք, այդ թվում՝ «Դվին» լարային քառյակի յուրօրինակ նվագարանները (1985), նաև «Խաղաղության երաժշական ավտոմատը»-ը (1987), որտեղ համատեղված են տարբեր երկրների 40 մանրաչափ նվագարաններ:
1990 – 1992 թվականներին Երևանում գործել է նրա անվան «Հրաշքների աշխարհ» թանգարանը:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՊՀ մի շարք քաղաքներում:
 
 
Նրա շնորհիվ նորից կյանքի է կոչվել Յ. Ս. Բախի վիոլա-պոմպոզան, որը լռել էր շուրջ 270 տարի: Նա հիմնադրել է հնագույն երաժշտական գործիքների քառյակ, որի կազմում ստեղծել է 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոն` մի նոր, անհավատալի հարուստ ձայնով հզոր գործիք:
Լոս Անջելեսում կայացած` Վարպետի «Հրաշքների աշխարհ» ցուցահանդեսը ամերիկացի այցելուներն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»:
Վարպետը ստեղծել է նոր երաժշտական ավտոմատ-զենք, որն աշխարհում առաջինն է, որը ոչ թե սպանում է, այլ մեծ հաճույք պատճառում երաժշտասերներին: Ավտոմատի վրա տեղադրված են աշխարհի տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա նա կատարել է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
2006 թվականին Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը և պարգևատրել «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով: Վարպետը պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով: 2010 թվականի մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի կողմից պարգևատրել է «Սրբ Սահակ և Սրբ Մեսրոպ» մեդալներով:
 
 
 
 
 
Աղբյուրներ
Մկրտչյան Վ.Մ., Հրաշալիքների աշխարհում, Ծ., 1985: