«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
== Ստեղծագործություն ==
Ալ-Բուհթուրիի վաղ շրջանի բանաստեղծությունները լի են բեդվինական քոչվորական կյանքի ու անապատի նկարագրություններով: [[Բաղդադ]]ում արդեն նա հիմնականում գրում եր [[մադհ]]եր, սակայն չէր մոռանում նաև [[ֆախր]]ի մասին: Իր մադհերում գովերգվող անհատին բննութագրում էր հետևյալ հատկանիշները. քաջ, խելացի, առատաձեռն և այլն: Ի տարբերություն [[Աբու Թամմամ]]ի, նա հնարավորինս խուսափում էր չափազանցություններից և կերտում էր մարդկային կենդանի կերպար: Հենց սա էլ ալ-Բուհթուրիին առանձնացնում է մյուս կլասիցիստ պոետներից: Նա մադհերում շատ վարպետորեն էր օգտագործում սերնդեսերունդ փոխանցված կլիշեները, առանց որոնց դժվար է պատկերացնել այս ժանրի ստեղծագործությունները: Ներբողները հարստացնում են [[ուասֆ]]երը ({{lang-ar| الوصف}} ): Նրա բնության, որսի, բեդվինական կյանքի, անապատի, կենդանիների նկարագրությունները մեզ հիշեցնում են [[մուալլականեր|նախաիսլամական շրջանի պոետների]] [[կասիդա]]ները: Նրա ներբողների որոշ տողեր գրեթե համընկնում են [[Իմրուլկայս]]ի [[Մուալլականեր|մուալլակա]]յի տողերի հետ:
 
Ալ-Բուհթուրին հատկապես առանձնանաում է ճարտարապետական կոթողների հրաշալի նկարագրություններով՝ հարստացնելով վասֆերը նոր թեմատիկայով: Շատ արժեքավոր են [[ալ-Մութազզ]] [[խալիֆ]]ի և պարսից [[Խոսրով I Անուշիրվան]] արքայի պալատների նկարագրությունները:
Տող 44.
Ալ-Բուհթուրիի դիվանում հանդիպում է նաև սիրային քնարերգությունը ([[նասիբ]]): Այս դեպքում էլ դրանք ավանդական են և հետևում են դասական արաբական բանաստեղծական ավանդույթին: Երբեմն նրա նասիբներում երևում է [[ուզրական պոետներ]]ի ազդեցությունը: Նա իր պայմանական սիրեցյալին կոչում էր Հինդ:
 
Միջնադարյան արաբ բանասերները ալ-Բուհթուրիին համեմատել են Աբու Թամմամի և [[Ալ-Մութանաբբի|ալ-ՄութանաբիՄութանաբբի]]ի հետ՝ նկատի ունենալով նրա բառապաշարի նրբությունն ու կասիդաների երաժշտականությունը և հատկապես նրա հավատարմությունը հին արաբական բանաստեղծական ավանդույթներին:
Ընդօրինակելով իր ուսուցիչ [[Աբու Թամմամ]]ին՝ ալ-Բուհթուրին նույնպես կազմել է անթալոգիա` «Քիթաբ ալ Համասա» («Քաջագործությունների գիրք»):