«Ականջ»–ի խմբագրումների տարբերություն

[[Արտաքին ականջ]]ին հասնող [[ձայնային ալիքներ]]ն անցնում լսողական անցուղով և առաջացնում [[թմբկաթաղանթ]]ի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է [[ձայն]]ի ուժգնությունից։ Որքան բարձր է ձայնը, այնքան մեծ է տատանումների հաճախականությունը։ Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին։ Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են [[խխունջ (ականջ)|խխունջ]]ը լցնող հեղուկին և հիմային թաղանթին, որոնք նույն հաճախությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին։ Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում։ Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են [[մեծ կիսագնդեր]]ի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախության և ուժգնության զանազում։
 
== Լսողության հիգիենան: Լսողության խանգարումների կանխումըհիգիենա ==
Չնայած լսողության [[օրգան]]ը գտնվում է [[քունքոսկր]]ի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, [[վարակ]]ի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել [[հիգիենա]]յի մի շարք կանոններ։