«Ականջ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Image 10581.jpg|300px|մինի|ականջի կառուցվածքը]]
[[Պատկեր:Cochlée.png|thumb|Խխունջ]]
'''Ականջ''', լսողության և հավասարակշռության [[օրգան]]. դրա միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները և այնպիսի գրգիռներ, որոնք առաջանում են մարմնի դիրքի փոփոխության ժամանակ։ [[Կաթնասուններ]]ի ականջների կառուցվածքը գրեթե միանման է։ Չնայած [[սողուններ]]ը, [[երկկենցաղներ]]ը և [[թռչուններ]]ը նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է։ Որոշ [[միջատներ]]ի լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ [[վերջույթներ]]ի վրա։
 
== Լսողության նշանակությունը ==
[[Պատկեր:Cochlée.png|thumb|Խխունջ]]
Լսողությունը կարևոր դեր ունի մարդու կյանքում։ [[Լսողություն]]ը և [[խոսք]]ը կազմում են մարդկանց փոխհարաբերությունների հիմքը, առանց որի անհնար կլիներ հաղորդակցվել աշխատանքային գործունեության ընթացքում և հասարակական կյանքում։ Լսողությամբ մարդն ընկալում է տարբեր ձայներ, որոնք ազդարարում են շրջապատող միջավայրում կատարվող իրադարձությունները. [[անտառ]]ի խշշոցը, [[ծով]]ի ձայնը, [[թռչուններ]]ի դայլայլը, և աշխարհի մասին մեր ընկալումը դառնում է ավելի պարզ և հարուստ։ Լսողության կորուստը կարող է առաջացնել փոփոխություններ մարդու վարքագծում։