«Ականջ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 32 բայտ ,  6 տարի առաջ
Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում,որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող [[ճնշում]]ը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։
 
=== Ներքին ականջ ===
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Լաբիրինթոսում գտնվում են խխունջը և անդաստակային ապարատը։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է,որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջի մեջ հիմային թաղանթի վրա տեղավորված են լսողական ընկալիչները մազակազմ էպիթելային բջիջներ։ Դրանից վերևում գտնվում է ծածկող թաղանթը,որի հպումը մազակազմ բջիջներին դրդում է նրանց։