«Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: : → ։ (18) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (18) oգտվելով ԱՎԲ)
{{Նոր Կտակարանի Գրքերը}}
'''Պողոս Առաքյալի նամակը Հռոմեացիներին''' ([[գրաբար]]` Թուղթ առ Հռոմեացիս), Հռոմի քրիստոնեական համայնքին [[Պողոս առաքյալ]]ի կողմից գրված նամակ, որը զետեղված է [[Աստվածաշունչ]] մատյանի [[Նոր Կտակարան]]ի մեջ` կազմելով նրա վեցերորդ գիրքը։ Հաճախ անվանվում է նաև Պողոսի Ավետարան:Ավետարան։
 
== Նամակի հեղինակը ==
Աստվածաբանների ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրողների ճնշող մեծամասնությունը ընդունում է, որ այն իրապես պատկանում է Պողոս առաքյալի գրչին։
 
== Գրության թվականը ==
Գրվել է շուրջ 55-57թթ.։
 
== Նամակի բովանդակությունը ==
Այն Նոր Կտակարանում զետեղված Պողոսի անունով հասած նամակներից ամենաերկարն է և կարևորագույն նշանակություն է ունեցել քրիստոնեական աստվածաբանական համակարգի ձևավորման համար։ Քրիստոսի հարությունից մի քանի տարի անց քրիստոնեությունն արդեն սկսել էր արմատավորվել Հռոմում:Հռոմում։ Պողոսը, որ Աստծուց էր ստացել հեթանոսների մեջ քարոզելու առաքելությունը, ուզում էր գնալ նաև Հռոմ և մինչև Իսպանիա:Իսպանիա։ Այս նամակով, կարելի է ասել, Պողոսը հող է նախապատրաստում Հռոմ այցելության համար:համար։ Նամակի հիմնական նպատակն է՝ բացահայտել հավատի և շնորհի դերը քրիստոնյա մարդու կյանքում, ինչպես նաև հաշտեցնել Հռոմում գտնվող քրիստոնեական երկու խմբավորումներին` հրեա քրիստոնյաներին և հեթանոսությունից դարձի եկածներին, որոնք էլ հենց նամակի հասցեատերերն են:են։ Հռոմի եկեղեցուն ուղղած ողջույնի խոսքից և հավատացյալների համար աղոթելուց հետո Պողոսն իր նպատակը հստակորեն հայտնում է նամակի սկզբում՝ ասելով. «Աստված մարդկանց արդար է համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. “Արդարն իր հավատով է փրկվելու”» (1:171։17):։ Ամբողջ մարդկությունը՝ հրեա, թե հեթանոս, պետք է արդարանա Աստծու առաջ, որովհետև բոլորն էլ գտնվում են մեղքի իշխանության տակ:տակ։ Աստծու համար արդար ենք համարվում Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատով:հավատով։ Պողոսն այնուհետև նկարագրում է նոր կյանքը, որ մարդը ձեռք է բերում Քրիստոսին միանալով:միանալով։ Հավատացյալն Աստծու հետ խաղաղություն է ունենում և մեղքի ու մահվան իշխանությունից ազատագրվում Աստծու Հոգու շնորհիվ:շնորհիվ։ 5-8-րդ գլուխներում Պողոսը բացատրում է Աստծու Օրենքի նպատակը և Աստծու Հոգու զորությունը հավատացյալի կյանքում:կյանքում։ Առաքյալը քննում է այն հարցը, թե հրեաներն ու հեթանոսները ի՛նչ տեղ են գրավում Աստծու ծրագրի մեջ:մեջ։ Նա եզրակացնում է, որ հրեաների կողմից Քրիստոսի մերժվելն Աստծու ծրագրի մի մասն էր կազմում, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով ամբողջ մարդկությունն արժանի լիներ Աստծու շնորհին:շնորհին։ Պողոսը հավատում է, որ հրեաները մշտապես չեն մերժելու Հիսուսին, և կգա մի ժամանակ, երբ կընդունեն նրան:նրան։ Եվ, վերջապես, Պողոսը գրում է, թե ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի կյանքը՝ հիմնված սիրո սկզբունքի վրա:վրա։ Առաքյալը քննում է զանազան հարցեր, ինչպես՝ Աստծու պաշտամունքը և ծառայությունը, քրիստոնյաների պարտավորությունները պետության և իրար նկատմամբ, ինչպես նաև խղճի վերաբերյալ այլ հարցեր:հարցեր։
Նամակն ավարտվում է անձնական պատգամներով և գոհաբանական խոսքերով:խոսքերով։
 
== Նամակի կառուցվածքը ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.armenianchurchlibrary.com/files/easternarmenianbible/Rome.html Թուղթ առ Հռոմեացիս աշխարհաբար արևելահայերեն թարգմանությամբ]
 
* [http://www.sarkavagagirq.net/p/blog-page_5525.html Սարկավագագիրք]
 
[[Կատեգորիա:Նոր Կտակարանի գրքեր]]
274 306

edits