«Գեթսեմանի մատուռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 54.
}}
 
'''Գեթսեմանի մատուռ''', [[Հին Երևան]]ի նշանավոր եկեղեցիներից մեկը:մեկը։ Նրա տեղում է կառուցվել [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն]]ի շենքը։ Մատուռի շուրջն է եղել [[հին Երևան]]ի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, [[Կաթողիկե (Երևան)|Կաթողիկե]] (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ, [[11-րդ դար|11]] - [[13-րդ դար]]երի կառուցված մի գմբեթավոր եկեղեցի։
 
[[1679]] թվակյանի երկրաշարժից ավերվելուց հետո, այդ տեղում, նույն դարի վերջին, կառուցվում է մատուռը։ Այն իր հորինվածքով պատկանում էր միանավ թաղածածկ եկեղեցիների տիպին։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էր կիսաշրջան խորանը, առանց ավանդատների։ Պատերին ագուցված [[խաչքար]]երի վերևում եղած հիշատակությունները վերաբերում են [[17-րդ դար]]ի վերջին, որը և համարվում է նրա կառուցման ժամանակը։ [[1901]] թվականին մատուռը նորոգվել է, կտուրը թիթեղապատվել՝ Երևանի քաղաքագլուխներ [[Իսահակ Մելիք-Աղամալյան|Իսահակ]] և [[Հովհաննես Մելիք-Աղամալյան]]ների նվիրատվությամբ։