«Էրիթրոցիտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (67) oգտվելով ԱՎԲ
Տող 19.
 
Արյան պատրաստուկների ներկման ժամանակ հասուն էրիթրոցիտները ցուցաբերում են օքսիֆիլիա։ Հասուն ձևերի հետ մեկտեղ նորմալ արյան մեջ պարունակվում են 1-5% էրիթրոցիտներ, որոնք աղքատ են հեմոգլոբինից։ Դրանք պոլիքրոմատոֆիլ են, այսինքն՝ ներկվում են թթվային և հիմնային ներկանյութերով։ Ադամանդային Կրեզիլային կապույտով սուպրավիտալ ներկման ժամանակ դրանց ցիտոպլազմայում հայտաբերվում են հատիկա-ցանցային կառույցներ, այդ պատճառով երիտասարդ ձևերը կոչվում են ռետիկուլոցիտներ։
==ԷրիթրոպեզԷրիթրոպոեզ և էրիթրոցիտների քայքայում==
Էրիթրոցիտները ապրում են 120 օր։ Օրգանիզմում օրական քայքայվում են մոտ 200 մլն էրիթրոցիտ։ Էրիթրոցիտների ծերացման ժամանակ նկատվում է մի շարք ֆերմենտների, մասնավորապես՝ հեքսոկինազայի, գլիկոզո-6-ֆոսֆոդեհիդրոգենազայի ակտիվության անկում, ինչը բերում է գլիկոլիզի և պենտոզային ցիկլի ռեակցիաների ակտիվության և ինտենսիվության նվազմանը։ Նվազում են նաև ԱԵՖ-ը և լիպիդների քանակը, որի հետևանքով մեծանում է զգայնությունը օսմոտիկ լուծման նկատմամբ։
 
==Էրիթրոցիտները մարդու օնտոգենեզում==
Նորածինների մոտ այն հասնում է 7, 5 մլն-ի, ինչը կապված է երեխայի թթվածնային պակասի հետ, հատկապես ծնվելու պահին։ Թթվածվի մատակարարման պորտալարային ձևից թոքային շնչառության անցնելիս երեխայի էրիթրոցիտների քանակը աստիճանաբար կանոնավորվում է։ Մեծ քանակությամբ էրիթրոցիտների քայքայումը պատճառ է դառնում [[հեմոգլոբին]]ի վերածմանը բիլիռուբին գունակի, որն էլ դեղնացնում է երեխայի մաշկը։ Մեկ շաբաթական երեխայի 1մմ3-ում մոտ 1 միլիոնով այն պակասում է, վեց ամսեկանում հասնում է 4, 5 մլն-ի։ Նորածնի արյան մեջ սկզբնական շրջանում հայտնաբերվում են մեծ քանակությամբ կորիզավոր էրիթրոցիտներ։ Ծնվելուց մեկ օր անց նման էրիթրոցիտների թիվը 1մմ3-ում հասնում է 600-ի։ Մեկ շաբաթականների մոտ 160-ի, 30-40 օրական երեխաների մոտ սրանք արդեն գրեթե չեն հանդիպում։ Էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ‎ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ։