«Զաքարյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 7 բայտ ,  6 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ)
== Զաքարյանները Հայաստանի թագավորներ ==
 
[[Զաքարե Բ]]-ն և [[Իվանե Ա]]-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային [[Հայաստան]]ը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը՝ [[Զաքարյան Հայաստան]]ը, որը դաշնակցային հարաբերությամբ [[Վրաստան]]ի հետ պետական ունիա է հաստատել՝ մնալով Զաքարյաններին ենթակա տարածք։ Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը՝ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] և [[Սյունիք]] նահանգները, [[Գուգարք]], [[Արցախ]], [[Ուտիք]] նահանգների մի մասը։ Զաքարյան Հայաստանը ճանաչվել է [[Կիլիկյան Հայաստան]]ի պետության, [[Խլաթ]]ի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից։ Պետության մայրաքաղաքն էր [[1199]]-ին ազատագրված [[Անի]] քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ ([[Արարատյան կողմնակալություն]]ը [[Վաչուտյաններ]]ի գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը [[Օրբելյաններ]]ի գլխավորությամբ և [[Վայոց ձոր]]ի կողմնակալություը Խաղբակյան-[[Պռոշյաններ]]ի գլխավորությամբ), հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ։ [[Զաքարյան Հայաստան]]ը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը ([[Զաքարե Բ]], [[Իվանե Ա]], [[Զաքարե Բ]]-ի որդի [[Շահնշահ Ա]], [[Իվանե Ա]]-ի որդի [[Ավագ]] և ուրիշներ)։ [[Զաքարե Բ]]-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց «[[շահնշահ]]» տիտղոսը։ Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև [[ինքնակալ]], [[թագավոր]], [[կեսար]]:։ Զաքարյան պետության ղեկավարը նստել է [[Անի]]ում և [[Վրաստան]]ի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց [[Բագրատունիներ]]ի պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ [[Զաքարե Բ]]-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ [[Իվանե Ա]]-ն [[1191]]-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ [[Զաքարե Բ]]-ի մահից հետո, [[1212]] թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ [[1236]] թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե [[Հայաստան]]ում, թե վրաց արքունիքում՝ մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի [[Արծրունիներ]]ի և [[Սյունիք]]ի [[Օրբելյաններ]]ի հետ։
 
== Գրականություն ==
 
* [[Կիրակոս Գանձակեցի]], Պատմություն հայոց։ Աշխատասիրությամբ Կ.Մելիք-Օհանջանյանի։ Երևան, 1961 թ.:։
* Բաբայան Լ.Հ., Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դարերում։ Երևան, 1964 թ.:։
* [[Գարեգին Ա Հովսեփյան]]ց, Խաղբակեանք, մաս ա։ Վաղարշապատ, 1928 թ.:։
* Բագրատ Ուլուբաբյան, [[Խաչեն]]ի իշխանությունը 10-14-րդ դարերում։ Երևան, 1975 թ.:։
* [[Տիգրան Պետրոսյանց]], [[Վաչուտյաններ]]:։ Երևան, 2001 թ.:։
 
{{Հայաստան-անավարտ}}
274 658

edits