«Ստորադասական եղանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ստորադասական եղանակ''', իրականալիություն արտահայտող եղանակներից մեկը: Ճանաչում է գտել հատկապես [[գրաբար]]ի [[Քերականություն|քերականության]] մեջ: Գրաբարի ստորադասական եղանակն ուներ ''առաջին ապառնի'', ''երկրորդ ապառնի'' ժամանակաձևեր: Հունաբան հայերենում սրա մեջ ներմուծվել են նաև արհեստական ձևեր, որոնք հետագայում դուրս թողնվեցին:
 
*''Առաջին ապառնին'' արտահայտում է խոսելու պահից հետո իրականանալի` անկատար կերպի գործողություն: Ունի համադրական և բաղադրյալ կազմություն` վերլուծական կաղապարներ. համադրականը կազմվում է ներկայի հիմքով և ''իցեմ//իցիմ'' վերջավորության շարքով` ''շարժիցեմ, հայիցիմ'': Բաղադրյալը կազմվում է ապառնի դերբայով և [[օժանդակ բայ]]ի ''իցեմ''-ի շարքով:
 
*''Երկրորդ ապառնին'' արտահայտում է խոսելու պահից հետո իրականանալի` կատարյալ կերպի գործողություն: Ունի համադրական և բաղադրյալ` վերլուծական կաղապարներ. համադրականը կազմվում է անցյալ կատարյալի հիմքով և ''ից//այց'' վերջավորության շարքով` ''շարժեցից, հայեցայց'': Բաղադրյալը կազմվում է անցյալ դերբայով և օժանդակ բայի ''իցեմ''-ի շարքով` ''սիրեալ իցեմ'':
[[Կատեգորիա:Քերականություն]]