«Որմնանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
== Որմնանկարչությունը Հայաստանում ==
[[Պատկեր:Saint Mesrop Mashtots Cathedral in Oshakan, part 30, VM.jpg|մինի|Հայկական որմնանկարչություն]]
Հայաստանում որմնանկարչության` մեզ հայտնի ամենահին օրինակները պատկանում են [[ուրարտու|ուրարտական]] դարաշրջանին։ Դրանք մասնավորապես [[Էրեբունի]]ի պալատի (մ․ թ․ ա․ VII դ․) որմնանկարներն են, որոնք հայտնաբերվել են 1950 թվականին, ուր պատկերված են աստվածների երթը, որսի տեսարաններ և այլն: Լայնորեն օգտագործված են եզրազարդեր։ Իրենց մոտիվներով, ոճով և կատարման տեխնիկայով դրանք առնչություններ ունեն Հին Արևելքի նույն ժամանակաշրջանի որմնանկարչության հետ։ Որմնանկարների բազմաթիվ բեկորներ են հայտնաբերվել [[Հելլենիզմի դարաշրջան|հելլենիստական շրջանի]] [[Արտաշատ]]ում։ Սակայն որմնանկարչություն առավել զարգացում է ապրել միջին դարերի Հայաստանում։ Չնայած որմնանկարչությունը մանրանկարչության նման մեծ տարածում չի ունեցել, այնուամենայնիվ պահպանված օրինակների (ինչպես միշտսովորաբար` հատվածաբար) անկրկնելիությունն ու գեղարվեստական կատարելությունը փաստում են միջնադարյան Հայաստանում որմնանկարների արվեստի զարգացման բարձր մակարդակը։ Այդ է վկայում [[Վրթանես Քերթող]]ը (VI դ․ վերջ և VII դ․ սկիզբ) իր «Ընդդեմ պատկերամարտության» տրակտատում, ուր խոսում է եկեղեցիների` ավետարանական թեմաներով որմնանկարների մասին։ վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սկսած IV դ․ հայկական եղեցիները զարդարվել են որմնանկարներով։ Հայկական որմնանկարչության պատկերագրական և գեղարվեստական բնորոշ առանձնահատկությունները կազմավորվել են VII դ․։ Նույն ժամանակաշրջանում էլ մշակվել է հայկական․ Որմնանկարչության ինքնատիպ տեխնիկան (հղկված քարի վրա նրբաշերտ հիմնաներկով), որի շնորհիվ որմնանկարները պահպանվել են դարեր շարունակ։ Հայկական որմնանկարչության զարգացումը սերտորեն կապված է եղել պատմաքաղ․ ընդհանուր իրադրության հետ․ վերելքի շրջանները համընկել են երկրի համեմատաբար բարեկեցիկ ժամանակներին (VII դ․՝ [[Արուճ]], [[Թալին]], [[Լմբատ]], [[Կոշ]], X դ․՝ [[Տաթև]], [[Աղթամար]], [[Հաղպատ]]ի աբսիդի նախնական շերտը, XIII դ․՝ [[Քոբայր]], [[Տիգրան Հոնենց]], Բախտաղեկի, [[Դադիվանք]], [[Ախթալա]]յի աբսիդը և այլն)։ Եկեղեցիները զարդարող մեզ հայտնի հայկական որմնանկարչության բոլոր օրինակները կրոնական բովանդակություն ունեն, իսկ աշխարհիկ բնույթինը, որոնցով, ըստ գրավոր աղբյուրների, ծածկվել են պալատների պատերը, մեզ չեն հասել։ Որմնանկարչությունը Հայաստանում շարունակվել է կիրառվել նաև ուշ շրջանում (XYII— XIX դդ․)։ Նշանակալից է եղել Հուքնաթանյան ընտանիքի դերը, որի նշանավոր վարպետները նկարազարդել են էջմիածնի տաճարը և մի շարք այլ եկեղեցիներ։ Որմնանկարչությունը (հիմնականում աեմպերա և յուղաներկ) լայն տարածում է ունեցել [[Նոր Ջուղա]]յում, հարդարվել են ինչպես եկեղեցիները, այնպես էլ մասնավոր տները։ Չնայած ուշ շրջանի որմնանկարչություն նշանակալի ավանդ ունի հայկական մոնումենտալ գեղանկարչության պատմության մեջ, այն իր գեղարվեստական հատկանիշներով զգալիորեն զիջում է միջին դարերի որմնանկարներին։ Կանոն համակարգերի համեմատաբար ազատ մեկնաբանումը, գեղարվեստական լեզվի ինքնատիպությունը, որ կազմավորվել է տեղական, ժողովրդական․ արվեստի և հելլենիստական գեղանկարչության ավանդույթների օրգանական զուգորդմամբ, և, վերջապես, տեխնիկայի յուրօրինակությունը միջնադարյան հայկական որմնանկարչություն դասում են արևելա-քրիստոնեական մոնումենտալ գեղանկարչության պատմության նվաճումների շարքը։ Սովետական Հայաստանում որմնանկարչությունը` որպես մոնումենտալ արվեստի կարևոր մարզերից մեկը, վերելք է ապրել։ Նրա զարգացման միտումները հիմնականում կապված են [[Մարտիրոս Սարյան|Մ․ Սարյանի]] և [[Հակոբ Կոջոյան|Հ․ Կոջոյան]]ի ստեղծագործության հետ։ 1950—70-ական թթ․ որմնանկարչության ասպարեզում աշխատել են Հ․ Զարդարյանը, Հ․ Մինասյանը, [[Մինաս Ավետիսյան|Մ․ Ավետիսյան]]ը, Ն․ Քոթանջյանը, Ս․ Մուրադյանը, Վ․ Իաչատուրյանը, Ռ․ Աթոյանը, Հ․ Սիրավյանը, Զ․ Գրիգորյանը, Մ․ Հովհաննիսյանը, Ա․ Գրիգորյանը և ուրիշներ։
{{ՀՍՀ}}