«Որմնանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Պատմություն==
Որմնանկարչության հնագույն օրինակներից են քարանձավային պատկերները, որոնք ի հայտ են եկել դեռևս ուշ [[քարի դար]]ի շրջանում և ժայռապատկերները։ [[Հին ԵգիպտոսումԵգիպտոս]]ում (հատկապես մ․ թ․ ա․ III—I հզ․) տարածված է եղել հարթապատկերային (պաշտամունքային, մարտի, կենցաղային տեսարաններով) որմնանկարչություն։ Մ․ թ․ ա․ II հազարամյակին է վերաբերում [[Չինաստան]]ի և դինամիկ կոմպոզիցիոն լուծումներով առանձնացող [[Եգեյան մշակույթիմշակույթ]]ի Որմնանկարչություն։ [[Հին Հունաստան]]ում ստեղծվել են տարածականության պատրանք ստեղծող որմնանկարներ, որ հետագայում զարգացել է Հին Հռոմի որմնանկարչությունում։ Եթե VII-YIIIVIII դդ․ միջին-ասիական շինությունները հարդարվում Էինէին ֆիգուրատիվ պատկերներով, ապա [[Միջին ԱսիայիԱսիա]]յի, Իրանի[[Իրան]]ի և [[Առաջավոր ԱսիայիԱսիա]]յի միջին դարերի մահմեդական արվեստում տարածվել է անխառն զարդապատկերային որմնանկարչություն։

Միջին դարերի Չինաստանում (Դունխուան) և [[Հնդկաստան]]ում (Աջանաա) վիմափոր շինությունները արտակարգ հարուստ Էին որմնանկարներով։ Միջին դարերի Եվրոպայի բարձր ոգեշնչվածությամբ տոգորված և նվիրապետական խիստ որոշակի ստորակարգմամբ տեղադրված որմնանկարչությունը [[Բյուզանդիա]]յում, [[Վրաստան]]ում, [[Բալկաններ]]ում, [[Հին Ռուսիա]]յում դարձել է գեղանկարչության կարևոր տարատեսակներից։ Հին ռուսական որմնանկարչության վաղ շրջանի օրինակները գտնվում են Կիևի, Նովգորոդի, Վլադիմիրի (X—XI դդ․) եկեղեցիներում, այն նոր վերելք է ապրել XIY— XV դդ․՝ Ֆեոֆան Գրեկի, [[Անդրեյ Ռուբլյով]]ի և Դիոնիսիի ստեղծագործություններում։ Արևմտյան Եվրոպայի ռոմանական ոճի շինությունների որմնանկարչություն աչքի է ընկնում սուր արտահայտչականությամբ, իսկ գոթական կառույցներում, ուր հոծ պատերը գրեթե բացակայում են, որմնանկարները փոխարինվել են վիտրաժներով։ Որմնանկարչությունը մեծ վերելք է ապրել Իտալիայում, [[Վերածնունդ|Վերածննդի]] շրջանում, ուր նկարիչները (Զոտտո, Մազաչչո, Պիեռո դելլա Ֆրանչեսկա, [[Լեոնարդո դա Վինչի]], [[Ռաֆայել]], [[Միքելանջելո]] և ուրիշներ) իրենց որմնանկարներում հասել են քաղաքացիական պաթոսով ներթափանցված ռեալիստական խոր արտա հայտչականության։ Վերածնության որմնանկարչությանը բնորոշ է իրական տարածության պատրանքային ընդարձակումը, որին արվեստագետները հասել են ճարտարապետական և քանդակագործական մոտիվների նմանակման միջոցով։ Այս երևույթը ուժեղացել է բարոկկոյի որմնանկարչությունում, որը ձեռք է բերել դեկորատիվ բնույթ։

XVII—XVIII դդ․ որմնանկարները հաճախ իրենց տեղը զիջել են գոբելեններին, հայելիներին, պաստառներին, իսկ գեղանկարչության միջոցներով զարդարվել են առաստաղները (տես Առաստաղապատկեր)։XVIII —XIX դդ․ սկզբի կլասիցիզմի որմնանկարներում գերակշռել են քանդակային (գրիզայչի տեխնիկայով), ճարտարապետական ձևերի, բնանկարային պատկերումները։ XIX դ․ վարպետները վերականգնելով թեմատիկ որմնանկարչությունը,` երբեմն դիմել են վաղ իտալական վերածննդի ավանդույթներին (օր․՝ գերմ․ նազովրեցիները), հաճախակի ընկնելով Էկլեկտիզմի գիրկը։ Որմնանկարչության նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել <''մոդեռն>'' ոճի և ազգային ռոմանտիկական ուղղություններին հարող գեղանկարիչները (Պ․ Պյու- վի դը Շավանը, Մ․ Դենին՝ Ֆրանսիայում, Ֆ․ Հոդլերը՝ Շվեյցարիայում, Է․ Մունկը՝ Նորվեգիայում, Վ․ Մ․ Վասնեցովը, Մ․ Ա․ Վռուբելը, Մ․ Վ․ Նեստերովը՝ Ռուսաստանում)։ Ժամանակակից կապիտալիստական երկրների արվեստում որմնանկարչություն են ներթափանցել աբստրակտ արվեստին և սյուրոեալիզմին հոգեհարազատ ձևապաշտական միտումներ (Մ․ Շագալը՝ Ֆրանսիայում, Ս․ Մպենսերը՝ [[Մեծ Բրիտանիա]]յում, Ռ․ Տամայոն՝ [[Մեքսիկա]]յում)։ Միաժամանակ առաջադիմական-դեմոկրատական գաղափարներով և գեղարվեստական սուր արտահայտչամիջոցներով օժտված որմնանկարչություն են ստեղծել մեքսիկացիներ Դ․ Ռիվերան, Կ․ Օրոսկոն, Դ․ Ա․ Միկեյրոսը, շվեյցարացի Հ․ Էռնին, ամեր․ նկարիչ Ա․ Ռեֆռեժիեն։ ԽՍՀՄ-ում Որմնանկարչության զարգացմանը նպաստել է շինարարության մեծ թափը, հասարակական հոյակերտ շենքերի ու հուշահամալիրների կառուցումը, արվեստների համադրության նկատմամբ արվեստագետների հարաճուն հետաքրքրությունը։ 1920—40-ական թթ․ Որմնանկարչության ասպարեզում աշխատել են Լ․ Ա․ Բրունին, Ա․ Ա․ Դեյնեկան, Պ․ Դ․ Կորինը, Ե․ Ե․ Լանսերեն, վ․ Ա․ Ֆավորսկին, 1950—60-ական թթ․՝ Ա․ Վ․ Վասնեցովը, Ն․ Ցու․ Իգնատովը, P․ Պ․ Միլյուկովը և ուրիշներ։ Որմնանկարչության արվեստը հաջողությամբ զարգանում է նաև ԴԴՀ-ում (Վ․ վոմակա), Հունգարիայում (է․ Դոմանովսկի) և սոցիալիզմի այլ երկրներում։
 
== Որմնանկարչությունը Հայաստանում ==