«Որմնանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{անավարտ}} Պատկեր:2056 - Byzantine Museum, Athens - Iconostasis from Evritania (17th century) - Photo by Giovanni Dall'Ort.jpg|մինի|Հին հունական...»:
 
No edit summary
Տող 1.
{{անավարտ}}
[[Պատկեր:2056 - Byzantine Museum, Athens - Iconostasis from Evritania (17th century) - Photo by Giovanni Dall'Ort.jpg|մինի|Հին հունական որմնանկար]]
'''Որմնանկարչություն''', գեղանկարչության տեսակ, ներկերով անմիջականորեն սվաղված պատերի, առաստաղների կամ Էլ ճարտարապետական․ շինության տարբեր մակերեսներին փակցված պաստառի, թղթի և այլ նյութերի վրա պատկերներ, զարդապատկերներ ստեղծելու արվեստը։ Որմնանկարչությունը, որը մեծ մասամբ կատարվում է ֆրեսկոյի, սոսնձաներկերի, մոմանկարչության, տեմպերայի, յուղաներկերի ընձեռած հնարավորություններով, պատկանում է մոնումենտաչ արվեստի բնագավառին (երբեմն խճանկարչությունը ևս պայմանականորեն դասվում է որմնանկարչությունյան շարքը)։ Որմնանկարչությունյան հնագույն օրինակներից են քարանձավային պատկերները, որոնք ի հայտ են եկել դեռևս ուշ քարի դարի շրջանում և ժայռապատկերները։Հին Եգիպտոսում (հատկապես մ․ թ․ ա․ Ill—I հզ․) տարածված է եղել հարթապատկերային (պաշտամունքային, մարտի, կենցաղային տեսարաններով) որմնանկարչություն։ Մ․ թ․ ա․ II հազարամյակին է վերաբերում Չինաստանի[[Չինաստան]]ի և դինամիկ կոմպոզիցիոն լուծումներով առանձնացող Եգեյան մշակույթի Որմնանկարչություն ։ Հին Հունաստանում ստեղծվել են տարածականության պատրանք ստեղծող որմնանկարներ, որ հետագայում զարգացել է Հին Հռոմի որմնանկարչությունում։ Եթե VII-YIII դդ․ միջին-ասիական շինությունները հարդարվում Էին ֆիգուրատիվ պատկերներով, ապա Միջին Ասիայի, Իրանի և Առաջավոր Ասիայի միջին դարերի մահմեդական արվեստում տարածվել է անխառն զարդապատկերային որմնանկարչություն։ Միջին դարերի Չինաստանում (Դունխուան) և Հնդկաստանում (Աջանաա) վիմափոր շինությունները արտակարգ հարուստ Էին որմնանկարներով։ Միջին դարերի Եվրոպայի բարձր ոգեշնչվածությամբ տոգորված և նվիրապետական խիստ որոշակի ստորակարգմամբ տեղադրված Ո․ Բյուզանդիայում, Վրաստանում, Լալկաններում, Հին Ռուսիայում դարձել է գեղանկարչության կարևոր տարատեսակներից։ Հին ռուսական Որմնանկարչությանորմնանկարչության վաղ շրջանի օրինակները գտնվում են Կիևի, Նովգորոդի, Վլադիմիրի (X—XI դդ․) եկեղեցիներում, այն նոր վերելք է ապրել XIY— XV դդ․՝ Ֆեոֆան Գրեկի, Անդրեյ Ռուբլյովի և Դիոնիսիի ստեղծագործություններում։ Արևմտյան Եվրոպայի ռոմանական ոճի շինությունների որմնանկարչություն աչքի է ընկնում սուր արտահայտչականությամբ, իսկ գոթական կառույցներում, ուր հոծ պատերը գրեթե բացակայում են, որմնանկարները փոխարինվել են վիտրաժներով։ Որմնանկարչությունը մեծ վերելք է ապրել Իտալիայում, Վերածննդի շրջանում, ուր նկարիչները (Զոտտո, Մազաչչո, Պիեռո դելլա Ֆրանչեսկա, Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո և ուրիշներ) իրենց որմնանկարներում հա¬ սել են քաղաքացիական պաթոսով ներթափանցված ռեալիստական խոր արտա հայտչականության։ Վերածնության որմնանկարչությանը բնորոշ է իրական տարածության պատրանքային ընդարձակումը, որին արվեստագետները հասել են ճարտարապետական և քանդակագործական մոտիվների նմանակման միջոցով։ Այս երևույթը ուժեղացել է բարոկկոյի որմնանկարչությունում, որը ձեռք է բերել դեկորատիվ բնույթ։ XVII—XVIII դդ․ որմնանկարները հաճախ իրենց տեղը զիջել են գոբելեններին, հայելիներին, պաստառներին, իսկ գեղանկարչության միջոցներով զարդարվել են առաստաղները (տես Առաստաղապատկեր)։XVIII —XIX դդ․ սկզբի կլասիցիզմի որմնանկարներում գերակշռել են քանդակային (գրիզայչի տեխնիկայով), ճարտարապետական ձևերի, բնանկարային պատկերումները։ XIX դ․ վարպետները վերականգնելով թեմատիկ որմնանկարչությունը, երբեմն դիմել են վաղ իտալական վերածննդի ավանդույթներին (օր․՝ գերմ․ նազովրեցիները), հաճախակի ընկնելով Էկլեկտիզմի գիրկը։ Որմնանկարչության նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել <մոդեռն> ոճի և ազգային ռոմանտիկական ուղղություններին հարող գեղանկարիչները (Պ․ Պյու- վի դը Շավանը, Մ․ Դենին՝ Ֆրանսիայում, Ֆ․ Հոդլերը՝ Շվեյցարիայում, Է․ Մունկը՝ Նորվեգիայում, Վ․ Մ․ Վասնեցովը, Մ․ Ա․ Վռուբելը, Մ․ Վ․ Նեստերովը՝ Ռուսաստանում)։ ժամանակակից կապիտալիստական երկրների արվեստում որմնանկարչություն են ներթափանցել աբստրակտ արվեստին և սյուրոեալիզմին հոգեհարազատ ձևապաշտական միտումներ (Մ․ Շագալը՝ Ֆրանսիայում, Ս․ Մպենսերը՝ Մեծ Բրիտանիայում, Ռ․ Տամայոն՝ Մեքսիկայում)։ Միաժամանակ առաջադիմական-դեմոկրատական գաղափարներով և գեղարվեստական սուր արտահայտչամիջոցներով օժտված որմնանկարչություն են ստեղծել մեքսիկացիներ Դ․ Ռիվերան, Կ․ Օրոսկոն, Դ․ Ա․ Միկեյրոսը, շվեյցարացի Հ․ Էռնին, ամեր․ նկարիչ Ա․ Ռեֆռեժիեն։ ԽՍՀՄ-ում Որմնանկարչության զարգացմանը նպաստել է շինարարության մեծ թափը, հասարակական հոյակերտ շենքերի ու հուշահամալիրների կառուցումը, արվեստների համադրության նկատմամբ արվեստագետների հարաճուն հետաքրքրությունը։ 1920—40-ական թթ․ Որմնանկարչության ասպարեզում աշխատել են Լ․ Ա․ Բրունին, Ա․ Ա․ Դեյնեկան, Պ․ Դ․ Կորինը, Ե․ Ե․ Լանսերեն, վ․ Ա․ Ֆավորսկին, 1950—60-ական թթ․՝ Ա․ Վ․ Վասնեցովը, Ն․ Ցու․ Իգնատովը, P․ Պ․ Միլյուկովը և ուրիշներ։ Որմնանկարչության արվեստը հաջողությամբ զարգանում է նաև ԴԴՀ-ում (Վ․ վոմակա), Հունգարիայում (է․ Դոմանովսկի) և սոցիալիզմի այլ երկրներում։
== Որմնանկարչությունը Հայաստանում ==
[[Պատկեր:Saint Mesrop Mashtots Cathedral in Oshakan, part 30, VM.jpg|մինի|Հայկական որմնանկարչություն]]