«Երկարակեցություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (4) oգտվելով ԱՎԲ)
'''Երկարակեցություն''', մարդու երկարատև կյանք, որը գերազանցում է կյանքի միջին տևողությունը։ Երկարակեցությունը ուսումնասիրող գիտությունը կոչվում է ''գերոնտոլոգիա''։
 
== Սարքավորումների երկարակեցություն ==
Սարքավորումների աշխատունակությունը մինչև սահմանային վիճակը պահպանելու հատկություն։ Չնորոգվող սարքավորումների համար (լամպեր, ատամանիվներ և այլն) այդ վիճակը համընկնում է շարքից դուրս գալուն (փչանալուն), որոշ դեպքերում՝ խափանումների բարձր ինտենսիվության շրջանին (ավտոմատ սարքերում)։ Նորոգվող սարքավորումների սահմանային վիճակը որոշվում է մաշման նաև (նաև բարոյական) և հաճախակի խափանումների կամ նորոգման ծախսերի և ավելացման հետևանքով դրանց հետագա շահագործման անարդյունավետությամբ, անվտանգության պահանջների խախտմամբ (օրինակ, տրանսպորտում)։
 
== շենքերիՇենքերի և կառույցների երկարակեցություն ==
Շենքերի և կառույցների ծառայության սահմանային ժամկետը, որի ընթացքում պահպանում են շահագործման պահանջվող հատկությունները։ Երկարակեցությունըլինում է բարոյական և ֆիզիկական։ Բարոյական երկարակեցությունը (բարոյական երկարակեցության ժամկետ) բնութագրվում է շենքերի և կառույցների ծառայության այն ժամկետով, որից հետո նրանք այլևս չեն բավարարում շահագործման փոփոխվող պայմաններին կամ տեխնոլոգիական պրոցեսների ռեժիմներինն։
 
== Ֆիզիկական երկարակեցություն ==
Որոշվում է բեռնվածքների և ֆիզիկա-քիմիական գործոնների ազդեցության տակ հիմնական կրող կոնստրուցիաների և տարրերի մաշվելու տևողությամբ։ ԽՍՀՄ-ում գործող շինարարական նորմերով և կանոններով սահմանված են պաող կոնստրուկցիաների երկարակեցության հետևյալ աստիճանները՝ առաջին աստիճանը 100, երկրորդը՝ 50 և երորդը՝ 20 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետով։
 
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ճարտարապետություն]]