«Շրթնածաղիկներ»–ի խմբագրումների տարբերություն

'''ՇՐԹՆԱԾԱՂԻԿՆԵՐ''', խուլևղինջազգիներ (Labiatae, Lamiaceae), երկշա քիլ բույսերի ընտանիք։ Ընդգրկում է խոտաբույսեր, կիսաթփեր, թփեր, հազվա դեպ՝ լիաններ և ոչ մեծ ծառեր։ Տերևները պարզ են, առանց տերևակիցների, հակադիր կամ օղակաձև դասավորված։ [[Ծաղիկ]]ները երկսեռ են, անկանոն, գլխավորապես [[ծաղկաբույլ]]երով։ Բաժակը [[ձուլաթերթ]] Է, հնգաթև, հնգատամ կամ երկ շուրթ խողովակավոր։ Պսակը երկշուրթ Է, ձուլաթերթ։ Առէջքները չորսն են (2 զույգ), հազվադեպ՝ երկուսը։ Վարսանդը կազմված է երկու [[պտղատերևիկ]]ից։ [[Սերմնարան]]ը վերնադիր է, քառաբուն, յուրաքանչյուր բնում զարգանում է մեկ սերմնաբողբոջ։ Պտուղը հավաքական է, կազմված չորս միասերմ մանր ընկուզիկներից։ Մեծ մասի ցողունը քառանիստ է՝ գեղձային մազիկներով ծածկված։ Փոշոտվում են գլխավորապես միջատների միջոցով։ Շ-ի ընտանիքն ընդ գրկում է շուրջ 200 ցեղ, 3500 տեսակ (ՍՍՀՄ-ում՝ 69 ցեղ, 1000 տեսակ)՝ տա րածված ամենուրեք, առավելապես միջ երկրածովյան երկրներում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում։ Շ-ով շատ հարուստ է Հայկական լեռնաշխարհը։ [[ՀՍՍՀ]]-ում ամենատարածված ցեղերն են՝ անանուխը (Mentha), [[կատվադաղձ]]ը (Nepeto), [[եղեսպակ]]ը (Salvia), [[ուրց]]ը (Thy mus), [[ուրցադաղձ]]ը (Ziziphora), [[խուլեղ]]ին ջը (Lamium), [[թթվիճ]]ը (Betonica), [[վիշապագլուխ]]ը (Dracocephalum), [[սաղավարտուկ]]ը (Scutellaria), [[լերդախոտ]]ը (Teucrium) ևն։ Շ․ օգտագործվում են օծանե լիքի ([[նարդոս]], [[հազրեվարդ]]), տեխ․ յուղերի (պերիլլա ևն) արտադրության, բժշկության (անանուխ, առյուծագի) մեջ։ Համեմունքային Շ․ (ռեհան, ուրց, ուրցա դաղձ, անանուխ ևն) լայն կիրառություն ունեն հայկ․ կերակրատեսակների և ազ գային պանիրների պատրաստման մեջ։ Կան բազմաթիվ մեղրատու տեսակներ։ Ա․ Րարսեղրսն
 
[[Կատեգորիա:Խուլևղինջազգիներ]]
158

edits