«Վիկտոր Էմանուիլ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Վիկտոր էմանուիլ II''' ([[1820]]—[[1878]]), Սարդինիայի թագավոր [[1849]]—[[1861]]-ին և միավորված [[Իտալիա]]յի առաջին թագավորը [[1861]]—[[1878]]-ին։ Գահ է բարձրացել հոր՝ Կարլ Ֆելիքսի՝ գահից հրաժարվելուց հետո։ [[1850]]-ին կառավարության մեջ է ընդգրկել Կավուրին, [[1852]]-ին նշանակել կառավարության ղեկավար․ պաշտպանել նրա բուրժ․ բարեփոխումների ծրագիրը։
[[Պատկեր:Vittorio Emanuele II ritratto.jpg|մինի|աջից|Վիկտոր էմանուիլ II]]
[[1859]]-ի ավստրո-իտալո-ֆրանսիական պատերազմում Վիկտոր Էմանուիլ II Զ․ Գարիբալդին նշանակել է կամավորական կորպուսի հրամանատար, բայց ձգտել է սահմանափակել գարիբալդիականների գործողությունները։ Օգտվելով հանրապետական-դեմոկրատ․ թևի թուլությունից, Վիկտոր էմանուիլ II-ին հաջողվել է Իտալիան միավորել միապետական հիման վրա՝ [[Սարդինական թագավորությանը|Սարդինական թագավորություն]] միացնելով Կենտրոնական և Հարավային [[Իտալիա]]յի պետությունները։