«Քրոնիկական ալկոհոլամոլություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
Ալկոհոլային քաղցի ([[աբստինենցիա]]) համախտանիշն առաջանում է աստիճանաբար, սովորաբար հիվանդության 4-10-րդ տարում։ Սկզբում առաջանում է անհարմարավետության, ջարդվածութւան զգացում՝ վեգետատիվ թույլ ախտանշաններով ([[հորանջում]], [[դող]], [[աղիքների տոնուս]]ի անկում)։ Երբ ալկոհոլային քաղցը հասնում է գագաթնակետին, այն արտահայտվում է բազմաթիվ ախտանշաններով՝ բբերի լայնացում, քրտնոտություն, դող, հորանջում, մկանային լարվածություն և ձեռքերի դող, շարժումների համակարգման խանգարում, [[ռեֆլեքս]]ների սաստկացում, արյան ճնշման բարձրացում, սրտխփոց, անքնություն և ախորժակի կորուստ։ Ալկոհոլի հանդեպ անզուսպ հակման ուժեղացման հետ միաժամանակ, առավոտվա ալկոհոլային քաղցն սկսում է անցնել ցերեկային հարբեցողության։ ժամանակի ընթացքում առաջանում են լուրջ հոգեկան խանգարումներ։
=== Այլ ախտանիշներ ===
[[Պատկեր:Paris - Place du Carrousel - 20110530 (1).jpg|մինի|Ալկոհոլի օգտագործումն արգելող ցուցանակ Փարիզում]]
Նշված սովորական ախտանշանների (անքնություն, գրգռվածություն, լարվածություն) հետ մեկտեղ կարող են նկատվել անորոշ վախ, տագնապի, մեղավորության զգացում, ընկճվածություն, երբեմն՝ [[ջղաձգային նոպա]]ներ և [[սուր պսիխոզ]], որի առավել տարածված ձևը «[[սպիտակ տենդ]]ն» է։ Ինչպես սուր պսիխոզը, այնպես էլ ջղաձգային նոպան իջեցնում են հիվանդի մտավոր կարողությունները։
 
Հիվանդության ընթացքում ալկոհոլամոլության ախտանշաններն աստիճանաբար փոխվում են. ընկնում է օրգանիզմի հանդուրժողականությունը սպիրտային խմիչքի հանդեպ, քրոնիկ, ալկոհոլամոլը հարբում է նույնիսկ փոքր քանակներից, խանգարվում է [[հիշողություն]]ը։ Երբեմն հարբեցողությունը դառնում է պարբերական, առաջանում է իսկական հարբածություն, որի դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրը հիվանդը խմում է ավելի քիչ, քան նախորդ օրը, և հարբեցումն ավարտվում է հոգեֆիզիոլոգիական ծանր հյուծումով, սպիրտային խմիչքի հետագա ընդունման անհնարինությամբ։ Որոշ հիվանդների մոտ իսկական հարբեցումը ձեռք է բերում բավականաչափ կանոնավոր փուլային բնույթ։
 
=== Խումարաթող ===
Քրոնիկ ալկոհոլամոլների մոտ աստիճանաբար փոխվում է նաև [[խումարաթող]]ի համախտանիշի պատկերը։ Խումարաթողի վիճակը կորցնում է իր լարվածությունը, բայց հիվանդի կյանքին սպառնացող վտանգն ավելանում է։ Քրոնիկ ալկոհոլամոլները խումարաթողի վիճակում դառնում են ծանրաշարժ, թորշոմած, անտարբեր կամ ընկճված, հաճախ [[ինքնասպանություն]] են գործում։ Երբեմն ալկոհոլամոլության չբուժված դեպքերի ժամանակ առաջանում են քրոնիկ, պսիխոզներ (խանդի զառացանք, զգայախաբություն, ալկոհոլային թուլամտության ծանր ձև), [[գիտակցության կորուստ]], լուծանքներ ևն։