«Նախադասության անդամներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նախադասության անդամներ''', նախադասության կազմիչ մասեր, որոնք, ըստ քերականական...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Հայոց լեզու ՀոթՔաթ գործիքով
Տող 5.
=== Ըստ արտահայտության ձևի ===
նախադասության՝ անդամները լինում են պարզ և բաղադրյալ (վերլուծական կամ նկարագրական)։ Պարզերն արտահայտվում են մեկ բառով, բաղադրյալները՝ երկու կամ ավելի բառերի զուգակցությամբ։ Բացի ստորոգյալից, բաղադրյալ կարող են լինել և ուրիշ անդամներ՝ «Խոսում եմ գործի մասին» (խնդիր), «Դիրքը դրված է սեղանի վրա» (պարագա)։ Այստեղ կա կապերի և նրանց խնդիրների զուգակցում։ Բաղադրյալ կամ վերլուծական անդամ կարող են լինել միայն նյութական իմաստ ունեցող բառերի կապակցությունները՝ «Հինգ մետր կտոր գնեցի», «Նա դեպքին իրազեկ մարդ է» (որոշիչներ)։ Ինքնուրույնաբար նախադասության անդամ կարող են լինել անվանողական արժեք (նյութական իմաստ) ունեցող բառերը՝ գոյականը, ածականը, թվականը, բայը, մակբայը և ցուցողաբար, ըստ իրադրության՝ դերանունները։ Կապերը նախադասության անդամ են կազմում իրենց խնդիրների հետ։ Մյուս խոսքի մասերը կիրառական նման դեր չունեն։
 
[[Կատեգորիա:Հայոց լեզու]]