«Քրոնիկական ալկոհոլամոլություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Ալկոհոլիզմ ՀոթՔաթ գործիքով
Տող 16.
== Ախտաբանություն ==
=== Ալկոհոլային հարբեցում ===
[[File:Alcohol by country.svg|thumb|Աշխարհի երկրների բնակչության մեկ շնչի օգտագործած ալկոհոլի քանակը։ 2005 թվականի տվյալներ<div class="references-small" style="-moz-column-count:3; column-count:3;" id="cite_ref-VOZ2011-1-0">
{{legend|#FFFF00|> 19 լ}}
{{legend|#C7FF38|15 լ}}
{{legend|#85FF7A|10 լ}}
{{legend|#42FFBD|5 լ}}
{{legend|#00FFFF|< 0.2 լ}}
{{legend|#E0E0E0|տվյալներ չկան}}
</div>]]
{{Հիմնական|Ալկոհոլային հարբեցում}}
[[Ալկոհոլային հարբեցում]]ը դառնում է հարբեցողի բավարարվածության և բարեկեցության զգացողության միակ վիճակը, մյուս իրադարձություններն արժեզրկվում են: Սպիրտային խմիչքի բացակայության ժամանակ, նույնիսկ ամենաբարենպաստ իրավիճակներում, առաջանում են ցրվածություն, գրգռվածություն, իջնում է աշխատունակությունը: Սպիրտային խմիչքների սովորություն դարձած քանակությունն ընդունելուց հետո տրամադրությունը լավանում է, ֆիզիկական լարումը և [[հոգեկան գործունեություն|հոգեկան գործունեության]] ուժգնությունը՝ բարձրանում, ուշադրությունը՝ կենտրոնանում: Ժամանակի ընթացքում հիվանդագին հակումը դրսևորվում է ալկոհոլի հանդեպ անզուսպ ցանկությամբ, որն սկսում է ղեկավարել հիվանդի վարքագիծը: Հակումը կարող է հասնել [[քաղց|քաղցի]], ծարավի ուժգնության և ուղեկցվել [[բիբ|բբերի]] լայնացմամբ, քրտնոտությամբ և այլն: Հարբեցողությունը ձեռք է բերում կանոնավոր, մշտական բնույթ: Փոխվում է հարբեցման ձևը թուլանում է սպիրտային խմիչքի հանգստացնոդ, թուլացնող ազդեցությունը, և ընդհակառակը, ուժեղանում է տոնուսավորոդ, դրդող հատկությունը:
Տող 26 ⟶ 34՝
Հիվանդության ընթացքում ալկոհոլամոլության ախտանշաններն աստիճանաբար փոխվում են. ընկնում է օրգանիզմի հանդուրժողականությունը սպիրտային խմիչքի հանդեպ, քրոնիկ, ալկոհոլամոլը հարբում է նույնիսկ փոքր քանակներից, խանգարվում է [[հիշողություն|հիշողությունը]]: Երբեմն հարբեցողությունը դառնում է պարբերական, առաջանում է իսկական հարբածություն, որի դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրը հիվանդը խմում է ավելի քիչ, քան նախորդ օրը, և հարբեցումն ավարտվում է հոգեֆիզիոլոգիական ծանր հյուծումով, սպիրտային խմիչքի հետագա ընդունման անհնարինությամբ: Որոշ հիվանդների մոտ իսկական հարբեցումը ձեռք է բերում բավականաչափ կանոնավոր փուլային բնույթ:
=== Խումարաթող ===
Քրոնիկ ալկոհոլամոլների մոտ աստիճանաբար փոխվում է նաև [[խումարաթող|խումարաթողի]] համախտանիշի պատկերը: Խումարաթողի վիճակը կորցնում է իր լարվածությունը, բայց հիվանդի կյանքին սպառնացող վտանգն ավելանում է: Քրոնիկ ալկոհոլամոլները խումարաթողի վիճակում դառնում են ծանրաշարժ, թորշոմած, անտարբեր կամ ընկճված, հաճախ [[ինքնասպանություն]] են գործում: Երբեմն ալկոհոլամոլության չբուժված դեպքերի ժամանակ առաջանում են քրոնիկ, պսիխոզներ (խանդի զառացանք, զգայախաբություն, ալկոհոլային թուլամտության ծանր ձև), [[գիտակցության կորուստ]], լուծանքներ ևն:
 
== Հետևանքներ ==
Քրոնիկ ալկոհոլամոլության կենսաբանական և սոցիալական հետևանքները ծանր են և հիվանդի, և հասարակության համար: Կենսաբանական հետևանքը հոգեբանաֆիզիոլոգիական առաջընթաց [[հյուծվածություն|հյուծվածությունն]] է: Սկզբում առաջանում են [[անուժություն|անուժության]] ախտանշաններ (հոգնածություն, թուլություն, հուզական անհավասարակշռություն), հետագայում դրանց միանում են [[անքնություն|անքնությունը]], [[ախորժակ|ախորժակի կորուստը]] և տարբեր ֆունկցիոնալ խանգարումներ: